• Latest news

Թեթեւ վարժանքները կարող են կանխարգելել երիկամային քարերի գոյացումը

20 դեկտեմբերի, 2013  12:22

Թեթեւ վարժություները, քայլքը կամ այգեգործությունը գրեթե մեկ երրորդով կարող են  նվազեցնել երիկամային քարերի գոյացումը, ասվում է նոր հետազոտությունում:

Շաբաթվա ընթացքում չորս ժամ այգեգործությունը, երեք ժամ քայլքը կամ  մեկ ժամ վազքը կարող է բավարար լինել երբեմն վիրահատական միջամտություն պահանջող  հիվանդագին վիճակի ռիսկը արմատապես նվազեցնելու համար:

Նախորդ հետազոտություններն արդեն կապել էին ճարպակալման, շաքարային դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի եւ սիրտ-անոթային հիվանդությունները երիկամային քարերի զարգացման բարձր ռիսկի հետ:

Բժիշկ Մեթյու Սորենսը եւ Վաշինգթոն նահանգի համալսարանի բժշկական դպրոցի նրա գործընկերները ուսումնասիրեցին դաշտանադադարում  գտնվող 84225 կին, ովքեր մասնակնցում էին կնոջ առողջության  պահպանման Նախաձեռնությանը, որն իր մեջ ներառում էր 1990 թվականից սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում,  տեղեկացնում է Newsmax Health-ը։

Հետազոտողները խորհուրդ են տալիս մոտ 2-3 մղոն ձգվող երեքժամյա  միջին արագության քայլք , կամ չորսժամյա  թեթեւ աժխատանք այգում,  կամ էլ 6  մղոն չափավոր վազք մեկ ժամում:  Բացի այդ, գիտնականները բացահայտել են, որ օրական ավելի քան 2200 կալորիայի օգտագործումը 42 %-ով  բարձրացնում է երիկամային քարերի գոյացման հավանականությունը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել