• Latest news

Անհապաղ հակաբեղմնավորիչներն այնքան էլ անվտանգ չե՞ն

15 սեպտեմբերի, 2014  23:01

Հայաստանում բնակվող երիտասարդ զույգերի ընդամենը 20 տոկոսն է կոնտրացեպցիայի ժամանակակից մեթոդներից օգտվում: Մնացած դեպքերում կամ բեղմնավորման դեմ որեւէ միջոցառում չեն ձեռնարկում, կամ ընդմիջված սեռական ակտ են գործարկում՝ սխալմամբ կարծելով, թե այդ կերպ հնարավոր է անցանկալի հղիությունից կամ սեռավարակներից խուսափել, կամ, որպես ընտանիքի պլավորման մեթոդ, անհրաժեշտության դեպքում աբորտի են գնում, կամ էլ անհապաղ հակաբեղմնավորիչների օգնությանը դիմում:

Թեեւ քչերը կխոստովանեն, բայց այսօր անհապաղ հակաբեղմնավորիչները բավականին լայն հեղինակություն են վայելում հայ երիտասարդների շրջանում. զույգերը մեծ ի մասամբ նախընտրում են որեւէ պաշպտանիչ միջոցառում չձեռնարկել սեռական ակտի ժամանակ, եւ միայն դրանից հետո հակաբեղմնավորմանը միտված դեղամիջոցներ ընդունել:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում գինեկոլոգ Պավել Սոցկին է նշել, անհապաղ հակաբեղմնավորման նպատակով նշանակվող դեղահաբերի արդյունավետությունը շուրջ 96-98 տոկոս է կազմում, եթե, իհարկե, դեղատոմսի համաձայն եւ չպաշտպանված սեռական ակտից հետո՝ որոշակի ժամանակահատվածը ընթացքում են ընդունում: Սակայն այդ հաբերը բոլորովին էլ այնքան անվտանգ չեն, որքան երիտասարդներից շատերին կարող է թվալ:

Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են հարուցել

Անհապաղ հակաբեղմնավորմանը միտված հորմոնալ դեղամիջոցները, գինեկոլոգի հավաստիացմամբ, կարող են տարատեսակ հորմոնալ եւ դաշտանային ցիկլի խանգարումների պատճառ դառնալ: Իհարկե, նման հետեւանքները բոլոր դեպերում չեն առկա, բայց եւ չի կարելի նմանատիպ կողմնակի ազդեցությունների հավանականությունը աչքաթող անել:

Բացի այդ, հիշյալ դեղամիջոցները մի շարք լուրջ հակացուցումներ են ենթադրում: Ուստի, նախքան անհապաղ հակաբեղմնավորիչներ ընդունելը հարկ է դրանց ներդիրն ուշադրությամբ ընթերցել, իսկ ավելի լավ է՝ բժշկի հետ նախապես խորհրդակցել:

Ինչ վերաբերվում է անհապաղ հակաբեղմնավորիչների հրահրմամբ ի հայտ եկող առավել լուրջ խնդիրներին, հարցի շուրջ միասնական մասնագիտական կարծիք չի ձեւավորվում: Որոշ փորձագետներ գտնում են, թե դրանք կնոջ օրգանիզմում անդառնալի փոփոխությունների պատճառ չեն կարող դառնալ, հակառակ դեպքում կարգելվեին, մյուսներն էլ պնդում են, թե սեռական ակտից հետո ընդունվող հակաբեղմնավորիչները, հատկապես հաճախակի կիրառման պարագայում, կարող են անպտղություն եւ լուրջ հորմոնալ խախտումներ հրահրել:

Ինչեւիցէ, ցանկացած տեսակի խնդիրներից խուսափելու նպատակով, մասնագետները խորհուրդ չեն տալիս անհապաղ հակաբեղմնավորիչները սեռական կյանքի անբաժան մասը դարձնել. ավելի լավ է՝ կոնտրասեպցիայի ժամանակակից մեթոդներից (հորմոնալ հակաբեղմնավորիչներ, պահպանակներ, ծայրահեղ դեպքում՝ ներարգանդային պարույր) օգտվել՝ առողջությունը հավելյալ ռիսկի չենթարկելու համար, եւ անհապաղ հակաբեղմնավորիչների օգնությանը միայն իսկապես արտակարգ դեպքերում դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է