• Latest news

Ճաղատ տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ավելի մեծ վտանգ է սպառնում

18 սեպտեմբերի, 2014  19:32

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ճաղատության որոշակի տիպ ունեցող 45 տարեկան տղամարդկանց, մազաթափություն չդրսեւորողների հետ համեմատությամբ, շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի առաջացման 39 տոկոսի չափով բարձր ռիսկ է սպառնում:

Փորձագետների մեկնաբանմամբ, հետազոտության արդյունքում ստացված տվյալները ճաղատության եւ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման միջեւ կենսաբանական՝ հորմոնային կապի առկայության մասին են վկայում: Այդուհանդերձ, The Wall Street Journal-ի հավաստիացմամբ, դեռեւս հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ ճաղատության տիպերի՝ վերը նկարագրված օրինաչափության շրջանակում ունեցած դերակատարման հաստատումը գտնելու համար:

Մինչ այդ, խնդրո առարկա հետազոտությամբ պարզվել է, որ ճակատային մասի՝ սուր, իսկ գագաթի՝ առավել մեղմ մազաթափությամբ բնորոշվող ճաղատությունը հիվանդության առաջացման ամենաբարձր ռիսկն է ենթադրում: Ընդ որում, հետազոտությանն իրենց մասնակցությունը բերած 45-ամյա տղամարկանց ընդամենը 10 տոկոսի մոտ է հիշյալ տիպի ճաղատություն նկատվել: Մնացած այլ տիպերը՝ միայն ճակատային մասի մազաթափություն, կամ եւ ճակատային, եւ գագաթային մասերի սուր մազաթափություն, շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ ակնհայտ առնչություն չեն դրսեւորել: Հետազոտության արդյունքները Journal of Clinical Oncology ամսագրում են հրապարակում գտել:

Նմանատիպ հետազոտություններ դեռեւս 1990-ական թվականներից ի վեր են իրականացվում: Դրանց ոգեշնչումը հիշյալ տարիներին ԱՄՆ քաղցկեղի ազգային ինսիտուտի կողմից իրականացված՝ շագանակագեղձի, թոքերի, կոլորեկտալ եւ ձվարանների քաղցկեղի մահացության մակարդակի նվազեցման ներուժ ունեցող՝ բժշկական հետազոտության որեւէ եղանակի բացահայտմանը միտված լայնածավալ ուսումնասիրություն է տվել:

Ընթացիկ հետազոտության շրջանակում գիտնականները ճաղատության 5 տիպ պատկերող լուսանկարներ են ցուցադրել շուրջ 39 հազար՝ միջինը 70 տարեկան մասնակիցներին՝ պարզելու համար, թե վերջիններս 45 տարեկան հասակում նշվածներից որ մեկն են ունեցել: Հետաքրքրական է այն, որ հավաքագրված տվյալների համաձայն, հարցվածների ընդամենը 53 տոկոսի մոտ հիշյալ տարիքում ճաղատության որեւէ տիպ չի դրսեւորվել:

Այնուհետեւ՝ երկուսուկես տարի անց, հարցախույցի ենթարկվածների բժշկական տվյալներն են վերանայվել՝ պարզելու համար, որ հիշյալ ժամանակահատվածի ընթացքում շագանակագեղձի քաղցկեղի 1140 դեպք է ախտորոշվել, որոնց մոտ 50 տոկոսը՝ ագրեսիվ բնորոշմամբ:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 45 տարեկանում ճաղատության որեւէ ակնառու նշան չդրսեւորած եւ որեւէ տիպի մազաթափություն ունեցած մարդկանց մոտ շագանակագեղձի քացկեղի առաջացման ռիսկի նշանակալի տարբերություն չի նկատվում՝ բացառությամբ վերը նկարագրված տիպի, երբ ճաղատությունը ճակատային մազածածկույթի՝ սուր, եւ գագաթի՝ մեղմ կորստով է բնորոշվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է