• Latest news

Վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը կարող է պատմության գի՞րկն անցնել

18 սեպտեմբերի, 2014  23:45

Ixchelsis ընկերության կողմից ներկայացված դեղահաբը, որ «սիրո հորմոնի»՝ օքսիտոցինի աշխատանքը արգելափակելու հատկություն ունի, կարող է վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը պատմության գիրկն ուղարկել, հաղորդում է The Daily Mail-ը: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները ընթացիկ ամսին են մեկնարկելու: Օքսիտոցինը ոչ միայն էմոցիոնալ կապվածության համար է պատասխանատու, այլ կարող է նաեւ գրգռման մակարդակի աճ եւ սերմնաժայթքում հրահրել: 

Նորահայտ դեղամիջոցը վերոհիշյալ հորմոնին օրգանիզմի բջիջներին կապվելու հնարավորությունից է զրկում, ինչն էլ սերմնաժայթքման հասունացման գործընթացի երկարաձգման կարող է հանգեցնել: Վաղաժամ սերմնաժայթքումը երբեմն շաքարախտի, ցրված սկլերոզի, արյան բարձր ճնշման, շագանակագեղձի հիվանդության, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի գերակտիվ կամ անբավարար ակտիվ աշխատանքի արդյունք կարող է լինել: Խանգարումը հոգեբանի ծառայության, ցավազրկողների եւ հակադեպրեսանտների օգնությամբ է բուժվում, սակայն թերապիայի այս միջոցները ոչ միշտ են արդյունավետ եւ կարող են կողմնակի ազդեցությունների առաջացում հրահրել: 

Դեղամիջոցի՝ մեկ տարի տեւողությամբ նախանշված փորձարկմանը 18-60 տարեկան 90 տղամարդիկ են մասնակցելու: Կամավորներն այդ ընթացում սեռական ակտից 1-7 ժամ առաջ դեղամիջոցի տարբեր չափաբաժիններ ընդունելու հանձնարարություն կստանան: Այդուհանդերձ, մասնագետները չեն մոռանում, որ դեղորայքային բուժումից զատ, հարկավոր է նաեւ խնդրի հոգեբանական գործոնները հաշվի առնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել