• Latest news

Կոմայի մեջ գտնվող մարդու ուղեղի ակտիվության չափը Հիչքոքի ֆիլմերի օգնությամբ են պարզել

22 սեպտեմբերի, 2014  15:44

Կանադայի Օնտարիո նահանգում գործող Արեւմտյան համալսարանին կից բժշկական կենտրոնի մասնագետները անսովոր միջոցի օգնությանն են դիմել՝ կոմայի մեջ գտնվող հիվանդներից մեկի գիտակցության մակարդակը պարզելու համար: Վեգետատիվ վիճակում գտնվող եւ արտաքին գրգռիչների նկատմամբ որեւ արձագանք չդրսեւորող տղամարդը 16 տարի շարունակ Հիչքոքի ֆիլմերից մեկն «դիտել»:

Tech Times-ի հաղորդմամբ, ամեն անգամ՝ ֆիլմի ցուցադրության ընթացքում, հիվանդի ուղեղի ակտիվության չափը ստուգելու նպատակով, բժիշկները մագնիսա-ռեզոնանսային պատկերում են իրականացրել: Նման պարագայում առողջ մարդու մոտ ուղեղի սինխրոն ակտիվություն է նկատվում, ինչը նաեւ հիվանդի մոտ է արձանագրվել: Այսինքն՝ կոմայի մեջ գտնվելու ողջ ընթացքում վերջինս մասամբ գիտակցության նշաններ է դրսեւորել եւ հասկացել է, թե ինչ է կատարվում էկրանին:

Վերը նկարագրված բացահայտումը չափազանց մեծ կարեւորություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հինգերորդ հիվանդ ի վիճակի չէ արտաքին աշխարհի հետ շփման մեջ մտնել եւ սխալմամբ համարվում է, թե անգիտակից վիճակում է գտնվում: Գիտնականները համոզմունք ունեն, որ ներկայացված մեթոդը հետագայում ոչ միայն գիտակցության մեջ գտնվող հիվանդներին վեր հանելու, այլ նաեւ նրանց մտքերը կարդալու հնարավորություն կարող է ընձեռել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել