• Latest news

Գազավորված ըմպելիքներ, թեյ եւ սուրճ. ո՞րն է վտանգավոր

28 սեպտեմբերի, 2014  17:46

Կոկա-կոլան եւ սուրճը նույնչափ բացասական հետեւանք կարող են ունենա կնոջ օրգանիզմում առկա ոսկրերի խտության վրա եւ օստեոպորոզի առաջացման պատճառ դառնալ: Սակայն թեյը, նույնիսկ երբ կոֆեին է պարունակում եւ գազավորված այլ ըմպելիքները հիշյալ տեսանկյունից միանգամայն անվնաս են: Իսկ ահա տղամարդկանց պարագայում ընդհանրապես որեւէ ազդեցություն չի նկատվում:

Շփոթեցնող տեղեկությո՞ւ էր: Հավատացեք՝ միայն դուք չէ, որ շփոթվել եք: 

Գիտնականներն էլ վաղուց արդեն փորձում են կոկա-կոլայի ու սուրճի սպառման եւ ոսկրի խտության կորստի միջեւ առկա կապի պատճառը հասկանալ, հավաստիացնում է ռեւմատոլոգ Ջոնի Սու-ն:

«Դեռեւս պարզ չէ, թե արդյոք պատճառահետեւանքային կապի հետ գործ ունենք, եւ ինչ մեխանիզմներով է այն գործում: Մինչդեռ մի շարք հետազոտություններ որոշակի կապի առկայության մասին են վկայում», - նշել է նա:

Երեւույթի հնարավոր պատճառներից մեկը թերեւս այն է, որ կոկա-կոլա եւ սուրճ չարաշահելիս ավելի քիչ ենք ոսկրի առողջության համար օգտակար ըմպելիքներից օգտվում: Հնարավոր է նաեւ, որ կոկա-կոլայի բաղադրության մեջ առկա ֆոսֆորաթթուն ոսկրից կալցիում հեռացնելու հատկություն ունի: Այս ենթադրությունը հավանական է այնքանով, որ մի շարք այլ՝ օստեոպորոզի առաջացման հետ կապ չունեցող գազավորված ըմպելիքներ ֆոսֆորաթթու չեն պարունակում:  Այդուհանդերձ, դոկտոր Սու-ն խորհուրդ չի տալիս սննդամթերքի՝ հիշյալ միացությունը պարունակող ողջ տեսականուց, մասնավորապես՝ հավի մսից եւ պանրի մի շարք տեսակներից եւս հրաժարվել:

Ի վերջո, հնարավոր է, որ կանանց մոտ ոսկրի խտության կորստի պատճառը հենց կոֆեինն է: Այս պարագայում եւս ենթադրությունը համոզիչ է հնչում այնքանով, որ գազավորված այլ ըմպելիքների մեծ մասի բաղադրության մեջ կոֆեինի առկայություն չի նկատվում: Պարզապես խնդիր է այն, որ սեւ թեյը որեւէ վնասակար հետեւանքի չի հանգեցնում, մինչդեռ կոֆեինի բաղադրություն ունի, հիշեցնում է դոկտոր Սու-ն:

Թեեւ վերը նկարագրված երեւույթի պատճառը մինչ այժմ էլ շարունակում է անհասկանալի մնալ, գիտնականները համակարծիք են, որ կոֆինի չարաշահումը վստահաբար կարող է առողջության վրա բացասական ազդեցության հանգեցնել:

«Եթե այդ խմիչքներից չափի մեջ եք օգտվում՝ օրական առավելագույնը 400 մգ կոֆեինի բաղադրությամբ, որեւէ վկայություն չկա այն բանի, թե կարող եք առողջական խնդիրներ ունենալ: Ասել է, թե՝ օրական 4 բաժակից քիչ սուրճը, կամ առավելագույնը երկու շիշ կոկա-կոլան, ենթադրաբար, անվնաս են: Թեեւ որքան քիչ օգտվեք՝ այնքան ավելի լավ: Իսկ եթե ամենեւին չեք ցանկանում կարբոնացված ըմպելիքներից հրաժարվել, գոնե կոֆեին չպարունակողներից օգտվեք», - խորհուրդ է տվել մասնագետը:

Անդրադառնալով օստեոպորոզի առաջացման ռիսկին, դոկտոր Սու-ն հիշեցրել է, որ ֆիզիկական վարժությունները եւ օրգանիզմի՝ կալցիումով ու D վիտամինով ապահովումը հիվանդության դեմ պրոֆիլակտիկ պայքարի լավագույն միջոցն են հանդիսանում: Կաթնամթերքի մի շարք տեսակներ՝ անյուղ կաթը եւ յոգուրտը, բանջարեղենից էլ՝ գանգրակաղամբն ու բրոկոլին, կալցիումի հարուստ բաղադրությամբ են աչքի ընկնում: Սննդամթերքի եւ ըմպելիքների՝ քիմիական տարրով հարուստ որոշ այլ տեսակներ էլ գոյություն ունեն, օրինակ՝ վարսակի շիլան եւ նարնջի հյութը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել