• Latest news

Դենգե տենդը նոր թափ է հավաքում Ասիայում. Մալայզիայում զոհերի թիվը 143-ի է հասել

29 սեպտեմբերի, 2014  19:51

Մալայզիայում 2014թ.-ի մեկնարկից ի վեր դենգե տենդը 143 մարդու մահվան պատճառ է դարձել, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 75 հազար է կազմում: Հիշյալ տվյալները, Star պարբերականի վկայակոչմամբ, երկրի առողջապահության նախարարությունն է տրամադրել:

Չինաստանում տենդով վարակվածների թիվը՝ ընթացիկ տարվա ողջ ընթացքում, «Սինխուա» գործակալության հաղորդմամբ, ավելի քան 12 հազար է կազմել, մահվան դեպքերինը՝ 4: 

Ճապոնիայում վարակման դեպքերի թիվը 144-ի է հասել: NHK հեռուստաալիքի հաղորդմամբ, բացահայտվել է նաեւ մայրաքաղաք Տոկիոյում գտնվող երրորդ այգին, որտեղ ինֆեկցիայի տարածման համար պատասխանատու մոծակներ են բնակվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայում 2014թ.-ին դենգե տենդով վարակման ավելի քան 45 հազար դեպք է գրանցվել: Իսկ ահա նմանատիպ ախտանշաններ ունեցող չիկունգունյա վիրուսով վարակման դեպքերի թիվը 400-ի նշակետին է մոտենում:

Դենգեի տարածման պատասխանատուն մաքուր, անհոս ջրում բազմացող՝ Aedes Aegypti տեսակի մոծակներն են: Հիվանդության ինկուբացիոն ժամանակաշրջանը 5-10 օր է տեւում: Վստահելի պատվաստանյութերից եւ դեղամիջոցները «զուրկ» տենդը ջերմության կտրուկ բարձրացմամբ է բնորոշվում, ինչը կարող է 5-7 օր տեւել: Այլ ախտանշաններից են գլխացավը, ուժեղ հոդացավերը, որոշ դեպքերում՝ ցանը: Համաձայն վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր տարի դենգե տենդով արեւադարձային եւ մերձարեւադարձային գոտու 50-100 մլն բնակիչներ են վարակվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել