• Latest news

Հղի կանանց համար պարտադիր երեք կանոն

2 հոկտեմբերի, 2014  18:43

Հղի կանայք 9 ամիսների ընթացքում բազմաթիվ կանոնների, խորհուրդների, մոլորությունների եւ սահմանափակումների կարող են բախվել, որոնց գերնպատակը մեկն է՝ լույս աշխարհ գալուն պատրաստվող երեխայի առողջությունը հնարավորինս ապահովագրել: Թեւ կինը եւս առաջարկվող միջոցառումներից կարող է օգուտ քաղել: Վերջերս ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է հղիության ընթացքում շաքարախտի առաջացման վտանգից խուսափել: Հետազոտության արդյունքները, Medical Daily-ի վկայակոչմամբ, British Medical Journal ամսագրի էջերում են հրապարակում գտել:

Գիտնականները 1989-2001թթ.-ին վերագրվող տվյալներ են հավաքագրել՝ Միացյալ Նահանգների ավելի քան 12 հազար առողջ բնակչուհիների վերաբերյալ՝ պարզելու համար, թե որ պարագայում է մոր եւ երեխայի մոտ շաքարախտի առաջացման բարձր ռիսկ գործում: Մասնավորապես, հղիների կշռին, սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը եւ ծխելու սովորության առկայությանը վերաբերող փաստերն են վերլուծվել՝ պարզելու համար, որ մինչ հղիությունը հավելյալ քաշ կամ ճարպակալում ունեցած (մարմնի զանգվածի ինդեքսը՝ 25-ից բարձր) կանայք որոշակիորեն ապագա երեխայի առողջությունն են վտանգում՝ գեստացիոն շաքարախտի առաջացում հրահրելու տեսանկյունից: Բացի այդ, նույն վտանգը նաեւ հենց իրենց՝ հղիների մոտ է առկա, նույնիսկ եթե մինչ այդ հիվանդության առաջացման նկատմամբ որեւէ հակում չի դրսեւորվել: Երեւույթի պատճառն այն է, որ հղիության ընթացքում օրգանիզմը դժվարանում է անհրաժեշտ ծավալով ինսուլին գտնել, ինչն արյան մեջ շաքարի բաղադրության ավելացմամբ է սպառնում:

Գեստացիոն շաքարախտը, որպես կանոն, հղիության 24-րդ շաբաթվա ընթացքում է առաջանում եւ կարող է հղի կանանց մինչեւ 10 տոկոսի մոտ ի հայտ գալ: Այն, բարեբախտաբար, բնածին արատների առաջացում չի հրահրում, բայց բուժման բացակայության կամ թույլ վերահսկողության պայմաններում կարող է որոշակի վնաս պատճառել: Հիվանդության առկայության պարագայում մոր ենթաստամոքսային գեղձը փորձում է հնարավորինս շատ ինսուլին՝ սնունդն էներգիայի վերածող հորմոն արտադրել, սակայն, միեւնույնն է, արյան մեջ գլյուկոզայի կուտակումներ են առաջանում: Ու թեեւ ինսուլինը չի կարող ընկերքի միջով պտղին անցնել, գլյուկոզան միանշանակ ընդունակ է դրան, ինչը նշանակում է, որ երեխայի ենթաստամոքսային գեղձը եւս կարող է ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտություն ձեռք բերել՝ արյան մեջ կուտակված հավելյալ գլյուկոզայից ազատվելու համար:

Արդյունքում երեխան ավելի շատ էներգիա է ստանում, քան դրա կարիքը ունի: Իսկ հավելյալ էներգիան կարող է ճարպերի տեսքով պահպանվել: Բացի այդ էլ, հայտնի է, որ օրգանիզմում ինսուլինի բարձր բաղադրությամբ ծնված երեխաների մոտ ճարպակալման, իսկ հետագա տարիներին՝ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման բարձր ռիսկ է գործում:

Հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ մասնակիցներից 823-ի մոտ հղիության ընթացքում գեստացիոն շաքարախտ է ախտորոշվել: Հատկանշական է այն, որ 33-ից բարձր մարմնի զանգվածի ինդեքս ունեցող կանանց մոտ, ի համեմատություն հասակի եւ քաշի նորմալ հարաբերություն ունեցողների, նախքան ծննդաբերությունը հիվանդության առաջացման ավելի քան 4 անգամ բարձր ռիսկ է գործում: Մյուս կողմից էլ, ցածր ռիսկային խմբում ներառված կանանց մոտ, որոնք չեն ծխում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն են դրսեւորում եւ նորմալ քաշ ունեն, հիշյալ գործոնների ազդեցությանը ենթարկվող կանանց հետ համեմատությամբ, իրենց իսկ եւ երեխայի առողջության վտանգման 53 տոկոսի չափով ցածր ռիսկ է նկատվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է