• Latest news

Նախաճաշին ո՞ր ուտեստը կարող է թեթևացնել խումհարը. Metro

29 դեկտեմբերի, 2023  14:09

Նախաճաշը խումհարը համար պետք է լինի երեք ձվից բաղկացած ձվածեղ՝ ձիթապտղի յուղով, ավոկադոյով, ֆետա պանրով, սնկով և լոլիկով: Այս մասին Metro-ին տված հարցազրույցում խոսել է սննդաբան Կարա Շոուն։

Շոուն բացատրել է, որ ալկոհոլային թունավորումից հետո վերականգնվելու համար նախաճաշը պետք է համապատասխանի երկու պարամետրի. կարողանա նորմալացնել արյան շաքարի մակարդակը և չծանրաբեռնել լյարդը՝ այն օրգանը, որը մշակում և քայքայում է էթանոլը:

Մասնագետը խորհուրդ է տալիս երեք ձվից բաղկացած ձվածեղ պատրաստել ձիթապտղի յուղով։ Ձուն հարուստ է սպիտակուցներով, B խմբի վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք կարող են աջակցել լյարդի աշխատանքին: Ձվածեղի մեջ անհրաժեշտ է ավելացնել նաև կես ավոկադո, մի կտոր ֆետա պանիր, կես բաժակ սունկ և լոլիկ։

Ավոկադոն առողջ ճարպերի և կալիումի աղբյուր է, որն իջեցնում է արյան ճնշումը և թեթևացնում այտուցը։ Այս ապրանքը պարունակում է նաև վիտամին E, որն իր հակաօքսիդանտ ակտիվության շնորհիվ կարևոր դեր է խաղում մարմնի բազմաթիվ գործառույթներում: Ֆետա պանիրը հարուստ է սպիտակուցներով, իսկ սնկերը՝ B խմբի վիտամիններով, որոնք նպաստում են մարսողությանը:

Բացի այդ, եթե դուք ունեք խումհար, ապա սննդաբանը խորհուրդ տվեց հրաժարվել սուրճից՝ հօգուտ ջրի։ Սա կօգնի կանխել ջրազրկումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել