Midwestern State University-ի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ Ինտերվալային սովը (ծոմ պահելու ժամանահատվածները, որին հաջորդում են ուտելու ժամանահատվածները) ոչ միայն օգնում է քաշի կորստին, այլ նաև կանխում է մկների աղիքի ֆունկցիայի տարիքային անկումը: Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության (APS) կայքում։
Ընդհատվող սովը սննդային համակարգ է, որը ներառում է սովի և սնվելու փոփոխական ժամանահատվածներ: Ընդհատվող սով պահելու մի քանի տարբերակ կա՝ 16/8, 18/6, 20/4: Դիագրամի առաջին արժեքը բնութագրում է սով պահելու տեւողությունը (16, 18 կամ 20 ժամ), իսկ երկրորդը` ուտելու ժամանակահատվածի տեւողությունը: Վերջին տարիներին այս դիետան դարձել է հայտնիություն է ձեռք բերել՝ որպես քաշի կառավարման ռազմավարություն:
Լաբորատոր մկների մասնակցությամբ փորձի ժամանակ գիտնականները պարզել են, որ ընդհատվող սովը ոչ միայն թույլ է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլ նաև օգնում է բարելավել աղիների առողջությունը: Հետազոտողները պարզել են, որ ընդհատվող սով պահող կրծողների մոտ փոփոխություններ են տեղի ունեցել բարակ աղիքում՝ կապված արյան գլյուկոզի վերահսկման բարելավման և մարմնում բորբոքման նվազեցման հետ:
Բացի այդ, ընդհատվող կերակրումը բարելավել է աղիների աշխատանքը տարեց մկների մոտ: Մասնավորապես, ընդհատվող սով պահող կրծողների մոտ ավելացել է սննդանյութերի կլանման արդյունավետությունը: Գիտնականների կարծիքով՝ նման վերափոխումները վկայում են մարսողական համակարգի մասնակի «երիտասարդացման» մասին։
Հետազոտողները նշել են, որ իրենց աշխատանքը չպետք է դիտարկել որպես բժշկական խորհուրդ։ Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ ընդհատվող սովը կարող է նույնքան օգտակար լինել մարդկանց համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր