Կանադացի հետազոտողները պնդում են, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում կապիկի ծաղիկի նոր վտանգավոր շտամ են հայտնաբերել, որը «համավարակի ներուժ» ունի: Այս մասին հայտնում է Telegraph-ը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ գիտնականների հոդվածը նախանմուշ է, որը դեռևս չի ենթարկվել գրախոսականի և դեռ ուսումնասիրվում է համաշխարհային փորձագետների կողմից։
Հոդվածում պնդում է արվում, որ կապիկի ծաղիկի մուտացված շտամ է հայտնաբերվել Կամիտուգայում (հարավային Կիվու նահանգ): Գիտնականները կարծում են, որ վիրուսի այս տեսակն օժտված է մարդկանց շրջանում ավելի մեծ տարածելիությամբ՝ հիմնականում սեռական շփման միջոցով։ Գիտնականները նշում են, որ նոր շտամի մուտացիաների մի մասը գոյություն ունեցող թեստերով չի հայտնաբերվում:
Նրանք կարծում են, որ առանց միջամտության, ծաղիկը կարող է տարածվել ազգային և միջազգային մակարդակներում:
2024 թվականի հունվարին Ռոսպոտրեբնադզորը հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգում Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով հիվանդացության երկու դեպք։
Դրանից առաջ վիրուսաբան, Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը հայտարարել էր, որ կապիկի ծաղիկը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր