• Latest news

Գիտնականներն ԱԲ-ի օգնությամբ պարզել են 191 նոր կործանարար վիրուսներ. FMB

30 ապրիլի, 2024  14:30

Վաթերլոոյի համալսարանի կանադացի գիտնականները արհեստական բանականության օգնությամբ դասակարգել են մինչ այդ անհայտ 191 աստրովիրուսներ։ Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Molecular Biosciences (FMB) գիտական ամսագրում։

Աստրովիրուսները համարվում են առավել կործանարար եւ լայնորեն տարածված պաթոգեններն աշխարհում։ Մարդկանց մոտ դրանք առաջացնում են ծանր լուծ, որն ամեն տարի խլում է մինչեւ հինգ տարեկան ավելի քան 440 հազար երեխաների կյանք։

Թռչնաբուծությունում աստրովիրուսներով վարակվելու մակարդակը, ինչպիսին է թռչնագրիպը, կազմում է 80 տոկոս, ընդ որում՝ հիվանդացած կենդանիների կորուստները հասնում են 50 տոկոսի։

Դասակարգման նոր մեթոդը, որը բաղկացած է երեք մասերից, ներառում է վերահսկվող մեքենայական ուսուցումը, չվերահսկվող մեքենայական ուսուցումն ու յուրաքանչյուր աստրովիրուսի ձեռքով մակնշումը։

2023թ. գոյություն ուներ 322 չճանաչված աստրովիրուս՝ տարբեր գենոմներով։ Այս տարի այդ թիվը հասել է 479-ի։

«Ցանկացած պահի մարդկանց 2-9 տոկոսը հանդիսանում է այդ վիրուսներից մեկի կրող։ Որոշ երկրներում այդ բաժինը հասնում է 30 տոկոսի։ Այդ վիրուսների ընկալումը եւ արդյունավետ դասակարգումը կարեւոր նշանակություն ունի պատվաստանյութերի ստեղծման համար»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Ֆաթեմեհ Ալիպուրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել