• Latest news

Ստոկհոլմում հետաքննում են կապիկի ծաղկի բռնկումը

1 մայիսի, 2024  08:38

Շվեդիայի առողջապահության վարչությունը հետաքննություն է իրականացնում Ստոկհոլմում mpox-ի (կապիկի ծաղկի նոր անվանումը) բռնկման առիթով։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հիվանդության դեպքերի անսովոր քանակություն է գրանցվել ապրիլին։ Խոսքը տասնյակ պացիենտների մասին է, նրանք բոլորը վարակվել են Շվեդիայում։

Հիվանդությունը հիմնականում նկատվել է նույն սեռի զուգընկեր ունեցող տղամարդկանց մոտ, ինչպես նաեւ սերտ ֆիզիկական շփման պարագայում։ «Ինչպես եւ նախկինում, մենք վարակման ավելի մեծ վտանգի ենթակա մարդկանց խորհուրդ ենք տալիս պատվաստվել ծաղկի դեմ»,- մեկնաբանել է վարչության պետական համաճարակաբանի տեղակալ Մագնուս Յիսլենը։

Բոլորին, ովքեր կարող են շփումներ ունեցած լինել mpox-ով վարակվածների հետ, խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շտապ դիմել առողջապահության համակարգի հաստատություններ։

Կապիկի ծաղիկը, որը 2022թ. աշնանը ԱՀԿ-ն վերանվանել է mpox, հիմնականում հանդիպում է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի մերձարեւադարձային անտառոտ շրջաններում։ Բայց երկու տարի առաջ հիվանդության բռնկումներ տեղի ունեցան նաեւ այլ վայրերում։ Ինչպես տեղեկացրել է ԱՀԿ-ն անցած տարեվերջին, mpox հիվանդության ավելի քան 900 դեպք աշխարհում հայտնաբերվել է 2023թ. նոյեմբերին, իսկ վարակվածների ընդհանուր թիվը 2022-ի սկզբից գերազանցել է 92,7 հազարը, մահացել է 171 մարդ։ Հիվանդացածների մասին տեղեկություններ ստացվել են 116 երկրներից։

Նոյեմբերի 30-ի դրությամբ ավելի մեծ թվով հիվանդացածներ 2022թ. սկզբից գրանցվել են ԱՄՆ-ում (31 070)։ Այնուհետեւ տասնյակում են Բրազիլիան (10 967),  Իսպանիան (7 684), Ֆրանսիան (4 164), Կոլումբիան (4 090), Մեքսիկան (4 071), Մեծ Բրիտանիան (3 867), Պերուն (3 812), Գերմանիան (3 779) եւ Չինաստանը (2 024)։ Այդ երկրներին բաժին է ընկնում հիվանդացածների 81,4 տոկոսը։ Համաշխարհային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակը mpox-ի հետ կապված գործել է 2022թ. հուլիսից մինչեւ 2023թ. մայիսի 11-ը։ Այն չեղարկվել է հիվանդացության նվազման հետ կապված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել