• Latest news

ԱԲ-ը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ. հետազոտություն

4 մայիսի, 2024  12:49

Արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվել է նոր հետազոտությունում։

Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին, գրել են հետազոտողները Science Translational Medicine ամսագրում։

100 պացիենտներից կազմված խմբում, որոնց արհեստական բանականության ծրագիրը համարել է բարձր ռիսկի խմբին ենթակա, 74-ը ավելի մեծ հավանականությամբ տառապել է այդ խանգարմամբ, հայտնաբերել են հետազոտողները։

Դա վկայում է այն մասին, որ ԱԲ-ը կարող է բարելավել նման մարդկանց բուժման արդյունքները  մասնագետներին ավելի վաղ դիմելու շնորհիվ, կարծում են նրանք։

Հետազոտության ընթացքում գիտնականները կենտրոնացել են այն հիվանդությունների խմբի վրա, որոնք կոչվում են ընդհանուր վարիաբելային իմունադեֆիցիտ (ԸՎԴ)։ Այդ խանգարումները հաճախ չի հաջողվում ախտորոշել երկար տարիներ կամ տասնամյակներ։

Հետազոտողների գնահատմամբ՝  ԸՎԴ խանգարումները ախտահարում են 25 000 մարդուց մեկին եւ սովորաբար առաջ են բերում հակամարմինների դեֆիցիտ եւ իմունային պատասխանի խանգարում։

Հետազոտողների խոսքով՝ ԸՎԴ հիվանդությունները ոչ միայն հազվադեպ են, այլեւ ախտանշանները կարող են խիստ տարբերվել տարբեր պացիենտների մոտ, եւ հաճախ դրանք հաընկնում են ավելի տարածված հիվանդությունների ախտանշանների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է