Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում տուբերկուլյոզի բռնկումը հանգեցրել է հանրային առողջության արտակարգ իրավիճակի, հայտնում է CNN-ը։
Քաղաքի սանիտարական բժիշկ Անիսա Դևիսը հինգշաբթի օրը հիվանդության բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել: Ակնկալվում է, որ հռչակագրի վավերացման հարցը Լոնգ Բիչի քաղաքային խորհուրդը կքննարկի երեքշաբթի օրը:
Համաճարակի բռնկման հետաքննության ընթացքում քաղաքի առողջապահության վարչությունը հայտնաբերել է մոտ 170 մարդու, որոնք, հավանաբար, վարակված են եղել տուբերկուլյոզով: Բայց ընդհանուր առմամբ, «տուբերկուլյոզով հիվանդանալու վտանգը այն մարդկանց համար, որոնք ապրում, աշխատում, սովորում կամ այցելում են Լոնգ Բիչ, մնում է շատ ցածր», - ասվում է հաղորդման մեջ:
Նշվում է, որ տուբերկուլյոզը հայտնաբերվել է Լոնգ Բիչի հյուրանոցում բնակվող մի քանի մարդկանց մոտ։ Երկուշաբթի օրվա դրությամբ, հիվանդության բռնկումը կապված էր 14 դեպքի հետ, ինը մարդ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել:
Առողջապահության բաժնի աշխատակիցները ստուգում են հիվանդների հետ շփված անձանց՝ հիմնվելով ախտանիշների, արյան կամ մաշկի անալիզների և կրծքավանդակի ռենտգեն նկարահանման վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր