• Latest news

Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում տուբերկուլյոզի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

5 մայիսի, 2024  23:23

Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում տուբերկուլյոզի բռնկումը հանգեցրել է հանրային առողջության արտակարգ իրավիճակի, հայտնում է CNN-ը։

Քաղաքի սանիտարական բժիշկ Անիսա Դևիսը հինգշաբթի օրը հիվանդության բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել: Ակնկալվում է, որ հռչակագրի վավերացման հարցը Լոնգ Բիչի քաղաքային խորհուրդը կքննարկի երեքշաբթի օրը:

Համաճարակի բռնկման հետաքննության ընթացքում քաղաքի առողջապահության վարչությունը հայտնաբերել է մոտ 170 մարդու, որոնք, հավանաբար, վարակված են եղել տուբերկուլյոզով: Բայց ընդհանուր առմամբ, «տուբերկուլյոզով հիվանդանալու վտանգը այն մարդկանց համար, որոնք ապրում, աշխատում, սովորում կամ այցելում են Լոնգ Բիչ, մնում է շատ ցածր», - ասվում է հաղորդման մեջ:

Նշվում է, որ տուբերկուլյոզը հայտնաբերվել է Լոնգ Բիչի հյուրանոցում բնակվող մի քանի մարդկանց մոտ։ Երկուշաբթի օրվա դրությամբ, հիվանդության բռնկումը կապված էր 14 դեպքի հետ, ինը մարդ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել:

Առողջապահության բաժնի աշխատակիցները ստուգում են հիվանդների հետ շփված անձանց՝   հիմնվելով ախտանիշների, արյան կամ մաշկի անալիզների և կրծքավանդակի ռենտգեն նկարահանման վրա:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել