• Latest news

Մարդու ուղեղը մեծանում է. գիտնականները կարծում են, որ դա կարող է օգնել նվազեցնելու դեմենցիայի վտանգը

7 մայիսի, 2024  08:38

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեր ուղեղը մեծանում է, եւ դա կարող է լավ նորություն լինել դեմենցիայի վտանգի նվազման իմաստով, գրել է Euronews-ը։

Ուղեղի որոշ հատվածներ ծավալով մեծացել են այն մարդկանց մոտ, ովքեր ծնվել են 1930-ականներին, եւ նրանց մոտ, ովքեր ծնվել են 1970-ականներին։

«Գենետիկան կարեւոր դեր է խաղում ուղեղի չափի որոշման հարցում, բայց մեր արդյունքները ցույց են տալիս, որ արտաքին ազդեցությունները, ինչպիսին են առողջությունը, սոցիալական, մշակութային եւ կրթական գործոնները, նույնպես կարող են իրենց դերն ունենալ»,- ասել է հետազոտության հեղինակ Չառլզ ԴեԿառլին։

Ուղեղի ծավալը մեծացել է մոտ 6,6 տոկոսով. միջին ծավալը կազմել է 1 234 միլիլիտր 1930-ականներին ծնված մասնակիցների մոտ, 1970-ականներին ծնվածների 1 321 միլիլիտրի համեմատ։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ ուղեղի արտաքին շերտի մակերեսը, որը կոչվում է կորտիկալ մակերես, 1970-ականներին ծնվածների համեմատ մեծացել է 15 տոկոսով 1930-ականներին ծնվածների մոտ։

Նկատվել է նաեւ սպիտակ, գորշ նյութի եւ հիպոկամպի ծավալի մեծացում ավագ եւ երիտասարդ մասնակիցների միջեւ։

«Ուղեղի ավելի մեծ կառույցները կարող են արտացոլել ուղեղի զարգացման եւ նրա առողջության բարելավումը»,- ասել է ԴեԿառլին։

«Ուղեղի մեծ կառույցը ուղեղի մեծ ռեզերվն է եւ կարող է մեղմել գլխուղեղի տարիքային հիվանդությունների (ինչպիսին են Ալցհեյմերի հիվանդությունը եւ դրա հետ կապված դեմենցիան) հետեւանքները ուշ տարիքում»,- ավելացրել է նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում ավելի քան 55 մլն մարդ աշխարհում տառապում է դեմենցիայով, ընդ որում՝ 60-70 տոկոսի դեպքում կա Ալցհեյմերի հիվանդություն։

Նախորդ հետազոտությւոնը պարզել է դեմենցիայով հիվանդացության 20 տոկոսի նվազում 1970-ականներից հետո մեկ տասնամյակի ընթացքում։

«Մենք ենթադրում ենք, որ ուղեղի ավելի մեծ ծավալը մատնանշում է ուղեղի ավելի բարձր զարգացման եւ ավելի մեծ «ուղեղային պահուստի» մասին, ինչը կարող է բացատրել դեմենցիայով հիվանդացության նվազումը»,- բացատրում են հետազոտողները։

Բայց ուղեղի չափը գլուխկոտրուկի միայն մի մասն է։

ԱՀԿ-ն հավաստիացնում է, որ մարդիկ կարող են նվազեցնել դեմենցիայի վտանգը ֆիզիկական ակտիվության եւ առողջ սննդի օգնությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել