Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մեր ուղեղը մեծանում է, եւ դա կարող է լավ նորություն լինել դեմենցիայի վտանգի նվազման իմաստով, գրել է Euronews-ը։
Ուղեղի որոշ հատվածներ ծավալով մեծացել են այն մարդկանց մոտ, ովքեր ծնվել են 1930-ականներին, եւ նրանց մոտ, ովքեր ծնվել են 1970-ականներին։
«Գենետիկան կարեւոր դեր է խաղում ուղեղի չափի որոշման հարցում, բայց մեր արդյունքները ցույց են տալիս, որ արտաքին ազդեցությունները, ինչպիսին են առողջությունը, սոցիալական, մշակութային եւ կրթական գործոնները, նույնպես կարող են իրենց դերն ունենալ»,- ասել է հետազոտության հեղինակ Չառլզ ԴեԿառլին։
Ուղեղի ծավալը մեծացել է մոտ 6,6 տոկոսով. միջին ծավալը կազմել է 1 234 միլիլիտր 1930-ականներին ծնված մասնակիցների մոտ, 1970-ականներին ծնվածների 1 321 միլիլիտրի համեմատ։
Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ ուղեղի արտաքին շերտի մակերեսը, որը կոչվում է կորտիկալ մակերես, 1970-ականներին ծնվածների համեմատ մեծացել է 15 տոկոսով 1930-ականներին ծնվածների մոտ։
Նկատվել է նաեւ սպիտակ, գորշ նյութի եւ հիպոկամպի ծավալի մեծացում ավագ եւ երիտասարդ մասնակիցների միջեւ։
«Ուղեղի ավելի մեծ կառույցները կարող են արտացոլել ուղեղի զարգացման եւ նրա առողջության բարելավումը»,- ասել է ԴեԿառլին։
«Ուղեղի մեծ կառույցը ուղեղի մեծ ռեզերվն է եւ կարող է մեղմել գլխուղեղի տարիքային հիվանդությունների (ինչպիսին են Ալցհեյմերի հիվանդությունը եւ դրա հետ կապված դեմենցիան) հետեւանքները ուշ տարիքում»,- ավելացրել է նա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում ավելի քան 55 մլն մարդ աշխարհում տառապում է դեմենցիայով, ընդ որում՝ 60-70 տոկոսի դեպքում կա Ալցհեյմերի հիվանդություն։
Նախորդ հետազոտությւոնը պարզել է դեմենցիայով հիվանդացության 20 տոկոսի նվազում 1970-ականներից հետո մեկ տասնամյակի ընթացքում։
«Մենք ենթադրում ենք, որ ուղեղի ավելի մեծ ծավալը մատնանշում է ուղեղի ավելի բարձր զարգացման եւ ավելի մեծ «ուղեղային պահուստի» մասին, ինչը կարող է բացատրել դեմենցիայով հիվանդացության նվազումը»,- բացատրում են հետազոտողները։
Բայց ուղեղի չափը գլուխկոտրուկի միայն մի մասն է։
ԱՀԿ-ն հավաստիացնում է, որ մարդիկ կարող են նվազեցնել դեմենցիայի վտանգը ֆիզիկական ակտիվության եւ առողջ սննդի օգնությամբ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր