• Latest news

APOE4 երկու գեն ունեցող տարեցների մոտ Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը հասնում է 95 տոկոսի. Nature

8 մայիսի, 2024  13:11

Տարեցների 95 տոկոսը APOE4 գենի երկակի պատճենի կրող է, ինչը Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին է վկայում։ Այսպիսի եզրահանգման են եկել Բարսելոնայի Սան Պաու հոսպիտալի հետազոտական եւ բժշկական կենտրոնի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Ընդունված կարծիք կա, որ APOE4 գեն կրելը առավել հզոր գենետիկ գործոն է, որը վկայում է ուշ սկսվող Ալցհեյմերի հիվանդության վտանգի մասին։ Հյատնի է նաեւ, որ գենոմում APOE4-ի երկու պատճենի առկայության դեպքում կոգնիտիվ ունակությունների լուրջ վնասման հավանականությունը ավելանում է մոտ 10 անգամ։

Նոր հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են 3 297 մարդու տվյալները, որոնց թվի մեջ են մտել APOE4-ի կրողներ։ Պարզվել է, որ 65 տարեկանում մարդկանց ավելի քան 95 տոկոսը, որոնք կրկնակի APOE4 ունեն, ունեցել է ամիլոիդի մակարդակի անոմալ բարձրացում ոսկրածուծի հեղուկում։ Այս փոփոխությունը Ալցհեյմերի հիվանդության կարեւոր պաթոլոգիական ախտանշան է. այդ կրկնակի գենն ունեցող գրեթե բոլոր մարդկանց մոտ առաջանում են հիշողության ու ուշադրության խանգարումներ։

Հենվելով ստացված արդյունքների վրա՝ գիտնականները ենթադրել են, որ APOE4-ի հետ կապված կոգնիտիվ ունակությունների նվազումը ոչ թե Ալցհեյմեի հիվանդության վտանգի դասական գործոն է, այլ առանձին գենետիկ հիվանդություն։ Դրա առանձնահատկությունները պարզելու եւ արդյունավետ բուժման մոտեցումներ գտնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել