• Latest news

Բարձր վտանգի դեպքում ֆոլաթթուն ճեղքվելուց պաշտպանում է ողնաշարը. Science

9 մայիսի, 2024  13:37

Հետազոտությունը ցույց է տվել, որ ողնաշարի ճեղքվելը կապված է CRKL գենի կորստի հետ, իսկ այդ բնածին արատի վտանգը կարելի է իջեցնել ֆոլաթթվի ընդունմամբ։ Արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Ողնաշարի ճեղքվելը բնածին արատ է, որի դեպքում պտղի ողնաշարի վրա առաջանում է ոսկրածուծի ճողվածք ողերի թերզարգացման պատճառով։ Այդ վիճակն ախտահարում է 3 000 նորածիններից մեկին։ Ախտանշանները կախված են արատի ծանրությունից. ոմանք ախտանշաններ չունեն, մյուսների մոտ հնարավոր են աղիների, միզապարկի, ոտքերի աշխատանքի խանգարումներ։

Հիվանդությունը հաճախ հանդիպում է մեկ ընտանիքի անդամների մոտ, բայց կարող է հայտնվել նաեւ առաջին անգամ։ Հայտնաբերվել են մի քանի մուտացիաներ՝ կապված ողնաշարի ճեղքվելու ոչ մեծ ռիսկի հետ։ Դրանց «ավանդը» հիվանդության մեջ համարվում է ոչ մեծ, ուստի գիտնականները շարունակել են ողնաշարի ճեղքվելու գենետիկ պատճառների որոնումը։

Նոր հետազոտությունում կենսաբանները պարզել են, որ 22q11.2 համախտանիշը, որի դեպքում տեղի է ունենում քրոմոսոմի համանուն հատվածի կորուստ, կապված է ողնաշարի ճեղքվելու ռիսկի տասնապատիկ ավելացման հետ։

«Մենք 22q11.2 համախտանիշը նույնականացրել ենք 715 հետազոտված պացիենտներից վեցի մոտ։ Դա կարող է մեծ տոկոս չթվալ, բայց դա, անկասկած, առավել տարածված առանձին գենետիկ վարիացիա է, որը կարող է նպաստել ողնաշարի ճեղքվելուն»,- նշել են գիտնականները։

Քրոմոսոմը ԴՆԹ-ի ընդարձակ հատված է։ Գիտնականներին հաջողվել է էլ ավելի նեղացնել որոնման շրջանակը. մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ ողնաշարի ճեղքվելը որոշ կենդանիների մոտ տեղի է ունեցել Crkl գենի (դրա անալոգը CRKL անվանմամբ կա նաեւ մարդկանց մոտ) կորստի դեպքում։

Հիվանդության հավանականությունն ավելի ցածր է եղել, եթե Crkl գեն չունեցող մկների դիետայում եղել է ավելի շատ ֆոլաթթու։ Այս արդյունքը ընդգծում է ֆոլաթթվով հավելումների կարեւորությունը հղիների եւ հղիություն նախատեսող կանանց համար։ Մինչ այդ դրանց ընդունումը կապում էին պտղի  նյարդային խողովակի արատների ռիսկի 30-50 տոկոս նվազման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է