• Latest news

Առաջին անգամ գենային թերապիայի միջոցով վերականգնել են երեխայի լսողությունը

9 մայիսի, 2024  15:26

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գենային թերապիայի միջոցով վերականգնել են երեխայի լսողությունը։ Խլության բուժման ոլորտում բեկման մասին պատմել է The Guardian-ը։

1,5 տարեկան Օպալ Սենդին բնածին խուլ էր լսողական նեյրոպաթիայի պատճառով, վիճակ, որի դեպքում խանգարվում է նյարդային ազդակի հաղորդումը ներքին ականջից ուղեղին, որը կարող է առաջանալ արատավոր գենի պատճառով։

Օպալը վիրահատական միջոցով գենի աշխատանքային պատճեն է ստացել, միջամտությունը տեւել է ընդամենը 16 րոպե։ Հիմա աղջիկը լսում է, գոհունակությամբ խաղալիք թմբուկ նվագում եւ գդալով հարվածում սեղանին։ Ծնողներն արդյունքը «խելահեղ» են անվանել։

Փորձի գլխավոր հետազոտող, պրոֆեսոր Մանոհար Բանսի խոսքով՝ առաջին արդյունքներն ավելի լավն էին, քան ինքը «սպասում էր եւ ակնկալում», եւ հույս են տալիս խլության այդ տեսակն ունեցող պացիենտներին։

Նշվել է, որ Օպալը ստացել է գենային թերապիայի ցածր չափաբաժին եւ միայն մեկ ականջին։ Երեխաների մի խումբ էլ կստանա բարձր չափաբաժին, բայց կրկին մեկ ականջին։ Եթե պարզվի, որ դա անվտանգ է, այլ երեխաներ կստանան չափաբաժիններ երկու ականջներին միաժամանակ։ Փորձին կմասնակցի ընդամենը 18 երեխա ամբողջ աշխարհից։

Հետազոտությունները կատարվել են տասնամյակների ընթացքում, նշել է Բանսը։ Երեխաների վիճակին վիրահատությունից հետո կհետեւեն հինգ տարի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է