Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է բջիջների աշխատանքը և վերացնում քաղցկեղի հետ կապված քրոնիկական բորբոքումն օրգանիզմում: Այս մասին The Conversation-ին ասել է քաղցկեղի վերականգնման ոլորտի մասնագետ Սեբաստիան Մորա Էրնանդեսը՝ Հալլի համալսարանից (Մեծ Բրիտանիա)։
Մասնագետն ընդգծել է, որ բազմաթիվ գիտական աշխատություններում վաղուց է ուսումնասիրվել ֆիզիկական ակտիվության դերը քաղցկեղի կանխարգելման և ադյուվանտային թերապիայի համատեքստում։ Ըստ Էրնանդեսի՝ վարժությունների հակաքաղցկեղային հատկությունների հիմքում կան մի քանի հնարավոր մեխանիզմներ:
Կանոնավոր վարժությունները կարգավորում են մարմնի նյութափոխանակության բազմաթիվ ասպեկտներ: Օրինակ՝ դրանք ազդում են որոշ հորմոնների ակտիվության և կոնցենտրացիայի վրա (օրինակ՝ ինսուլին և էստրոգեն), որոնց ֆունկցիայի խանգարումը կապված է հաստ աղիքի, կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի և էնդոմետրիումի քաղցկեղի հետ։
Ֆիզիկական ակտիվությունը նաև բարելավում է բջջային ֆունկցիան՝ խթանելով բջիջների վերականգնումը և, անհրաժեշտության դեպքում, բջիջների քայքայումը: Վերականգնող մասնագետը պարզաբանեց, որ քաղցկեղի զարգացման գործոն է վնասված կամ անցանկալի բջիջները վերացնելու անկարողությունը։
Մարզումների մեկ այլ օգտակար հատկություն դրանց հակաբորբոքային հատկությունն է։ Սա բարդ, տեղային և ընդհանուր պաշտպանիչ-հարմարվողական գործընթաց է, որը տեղի է ունենում մարմնում՝ ի պատասխան վնասի: Սուր բորբոքումն օգնում է վերացնել տարբեր «սպառնալիքները»։ Ֆիզիկական վարժությունները և ընդհանուր շարժունակությունը ճնշում են ցածր աստիճանի քրոնիկական բորբոքումները, որոնք հանգեցնում են ոչ միայն քաղցկեղի, այլև սրտանոթային հիվանդությունների։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր