• Latest news

Երկաթը կարող է նպաստել ասթմայի նոպաներին. ուսումնասիրություն

10 մայիսի, 2024  21:49

Երկաթը ակտիվացնում է հատուկ իմունային բջիջները, որոնք ասթմայի նոպաների ժամանակ կարող են թոքերի բորբոքում առաջացնել:

Ասթմայի նոպաների ժամանակ իմունային բջիջները, մասնավորապես 2-րդ խմբի բնածին լիմֆոիդ բջիջները (ILC2), կարող են գերակտիվանալ, ասվում է Science Translational Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Սա կարող է հանգեցնել շնչուղիների բորբոքման և նեղացման: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, թե ինչն է առաջացնում ILC2S երկաթի ներթափանցման գործընթացը: Այս բջիջներն էներգիա արտադրելու համար մետաղի կարիք ունեն։ 

Մկների մոտ երկաթի մուտքն իմունային բջիջներ արգելափակելը նվազեցրեց ասթմայի ախտանիշների սրությունը: Մարդու բջիջներում ILC2 ակտիվության բարձրացումը և երկաթի կլանումն ուղղակիորեն կապված էին ասթմայի ծանրության հետ: Գիտնականները եզրակացրել են, որ մկների մոտ հայտնաբերված մեխանիզմներն առկա են նաև մարդկանց մոտ։

Ասթմայի առկա դեղամիջոցները չեն ազդում հիվանդության պատճառի վրա, այլ միայն թեթևացնում են ախտանիշները: Գիտնականների հայտնագործությունը կօգնի խուսափել ILC2 իմունային բջիջների հիպերակտիվացումից, որը տեղի է ունենում նաև դերմատիտի, ռինիտի, սննդային ալերգիայի և էկզեմայի դեպքում։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է մշակել դեղամիջոցներ, որոնք ընտրողաբար կկանգնեցնեն երկաթի կլանումն իմունային բջիջների կողմից՝ չազդելով ամբողջ օրգանիզմի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել