• Latest news

Ավստրալիայում մարդը վարակվել է թռչնագրիպի վիրուսով

22 մայիսի, 2024  12:27

Վիկտորիա նահանգի իշխանությունները տեղեկացրել են թռչնագրիպի վիրուսով (A(H10N5)) մարդու վարակվելու առաջին հայտնաբերված դեպքի մասին։ Համապատասխան հայտարարությունը տարածել է նահանգի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունում նշել են, որ հաստատված ախտորոշմամբ պացիենտը «երեխան է, որը Ավստրալիա է վերադարձել արտասահմանից մարտին»։ «Երեխան ծանր վարակ է տարել եւ թեստի դրական արդյունք ուներ [թռչնագրիպի վիրուսի հանդեպ հակամարմինների առկայության վերաբերյալ], բայց արդեն լիովին ապաքինվել է»,- նշել են նախարարությունում, հայտնելով, որ «նահանգի տարածքում մարդկանց շրջանում վարակի տարածման մասին այլ վկայություններ չկան»։

 Թռչնագրիպով մարդու վարակվելու դեպքերը հազվադեպ են։ 2003-ից մինչեւ 2024թ. ապրիլի 1-ը, ԱՀԿ տվյալներով, աշխարհում գրանցվել է հիվանդության 889 եւ այդ վիրուսով վարակվելու հետեւանքով մահվան 463 դեպք։ Միջազգային բժշկասանիտարական կանոնների համապատասխան՝ մարդու թռչնագրիպով վարակման դեպքում երկրները պարտավոր են այդ մասին տեղեկացնել ԱՀԿ-ին։

Թռչնագրիպը վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է А տիպի գրիպի շտամներից։ Հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում, վայրի թռչունների շատ տեսակներ հեշտ են տանում վարակը, բայց որոշ տեսակներ, ներառյալ ընտանի թռչունները,՝ ոչ, եւ հիվանդությունը զարգանում է ու կարող է փոխանցվել մարդուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել