• Latest news

Վերջին փուլում լեյկեմիան բուժվո՞ւմ է

18 հոկտեմբերի, 2014  10:39

Ամերիկյան հետազոտողները հիվանդության վերջին փուլերում գտնվող լեյկեմիայի բուժման փորձարարական մեթոդ են մշակել: Թերապիայի այդ տեսակն արդյունավետություն է ցույց տվել այն հիվանդների դեպքում, ովքեր արդեն մահվան էին սպասում, քանի որ բուժման մյուս մեթոդներն անարդյունավետ են եղել:

Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցի եւ Փենսիլվանիայի համալսարանին կից հիվանդանոցի գիտնականների մշակած նոր մեթոդը ներառում է հիվանդների սեփական իմունային համակարգից գենետիկորեն ծրագրված բջիջների ներարկում, որոնք սկսում են պայքարել հիվանդության դեմ: Կլինիկական հետազոտությանը մասնակցել է 30 հիվանդ, որոնցից 5-ը՝ 26-60 տարեկան, 25-ը՝ 5-22 տարեկան:

Բոլորն էլ ծանր հիվանդ են եղել եւ գտնվել են սուր լիմֆոբլաստիկ լեյկոզի վերջին փուլում: Փորձարարական բուժումը սկսելու պահին հիվանդներն արդեն մի քանի թերապիա էին հաղթահարել եւ դադարել էին արձագանքել ավանդական բուժմանը: Հիվանդների կեսի դեպքում հիվանդությունը վերադարձել է նույնիսկ ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո:

Բժիշկների գնահատմամբ՝ գիտափորձի բոլոր մասնակիցներին մի քանի ամսվա կյանք էր մնում, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մի քանի շաբաթվա, սակայն փորձարարական բուժումը սկսելուց 6 ամիս անց 30 հիվանդներից 23-ը դեռեւս ողջ են եղել, իսկ 19-ի մոտ հիվանդության նահանջ է գրանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել