• Latest news

Ծերացումը կանխող սննդամթերք

27 դեկտեմբերի, 2013  18:31

Ավելացրեք հետեւյալ սննդամթերքները ձեր սննդակարգում: Վերջիններս պարունկում են սննդարար նյութեր, որոնք կօգնեն պայքարել բորբոքման դեմ, ինչն էլ իր հերթին կօգնի ձեզ շրջել ժամանակը:

Կանաչ թեյ. Օրական ավելի քան երեք  բաժակ կանաչ թեյ խմող մարդիկ ավելի երկար են ապրում, ասվում է նոր  գիտական աշխատանքում: Կանաչ եւ սպիտակ թեյերը պարունակում են ավելի շատ EGCG հզոր հակաօքսիդանտ , որը կապված է սիրտանոթային հիվանդությունների, Ալցհեյմերի հիվանդության , ինչպես նաեւ քաղցկեղի տարբեր ձեւերի ավելի ցածր ռիկսի հետ: Կատեխինները՝ կանաչ թեյում պարունակվող հակաօքսիդանտները, կարող են նաեւ պաշտպանել աչքերը գլաուկոմայից, տեղեկացնում է Fox News-ը։

Ձուկ .  Սաղմոնի, թյուննոսի նման ճարպոտ ձկները մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթուներ են պարունակում, որոնք պայքարում են ծերության շատ հիվանդությունների, այդ թվում սիրտանոթային հիվանդությունների դեմ: Սրտի ամերիկյան ասոցացիան խորհուրդ է տալիս շաբաթական երկու չափաբաժին ձուկ ուտել:

Ընկույզ.   Օրական մի բուռ ցանկացած տեսակի ընկույզ՝ պարունակում է ծերացման դեմ պայքարող մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթուներ:Մի հետազոտություն ցույց տվեց, որ մարդիկ ովքեր ամեն օր ընկույզ են կերել , 60 %-ով ավելի քիչ են ենթարկվել սրտի կաթվածի ռիսկի: Ընկույզներն օգնում են նաեւ էլաստինի եւ կոլագենի ՝ մաշկը երտասարդ պահպանող միացության սինթեզին:

Շոկոլադ. Հետազոտությունը ցույց է տվել, որ շոկոլադը ուժեղացնում է ուղեղի աշխատանքը եւ նվազեցնում զարկերակային ճնշումը: Գերմանական հետազոտությունը ցույց տվեց, որ օրական  ոչ մեծ քանակությամբ շոկոլադը 40 տոկոսով նվազեցնում է սրտի կաթվածի եւ ինսուլտների ռիսկը:

Սուրճ. Հարուստ է հակաօքսիդնտներով։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ օրական 3-5 բաժակ սուրճը 65  տոկոսով նվազեցնում է դեմենցիայի զարգացման ռիսկը: ՄԵկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ սուրճը նվազեցնում է ծերունական շատ հիվանդությունների ռիսկը, այդ թվում սրտի հիվանդությունների, պոդագրայի,շագանակագեղձի քաղցկեղի, հաստ աղու քաղցկեղի, եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետի:

Գինի. Յուրաքանչյուր օր գինու չափավոր քանակությունը՝ երկու բաժակ, կարող է նվազեցնել ծերացման շատ հիվանդություններ, ներառյալ սրտի կաթվածը, Ալցհեյմերի հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը,  կարիեսը, եւ քացղցկեղի որոշ տեսակներ: Գինին կարող է պաշտպանել նաեւ կերատոզ կոչվող մաշկի նախաքաղցկեղային ախտահարումից:

Հատապտուղներ. Ազնվամորին, մորին եւ այլ հատապտուղները պարունակում են անտոցիաններ՝  հակաօքսիդատներ, որոնք հատապտուղներին հաղորդում են հագեցած գույն եւ դանդաղեցնում են ծերացման պրոցեսը։ Որքան մուգ է հատապտուղը, այդքան ավելի բարձր է հակաօքսիդանտների պարունակությունը:  Օրական մեկ բաժակ թարմ կամ սառեցված հատապտուղները պայքարում են ծերքացմանը հանգեցնող բորբոքման  դեմ:

Լոլիկ. Լիպոինը  լոլիկին կարմիր գույն տվող հակաօքսիդանտ է, որը երիատասարդ է պահում մաշկը, ինչպես նաեւ կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը:

Բրոկոլի.  Բրոկոլին հարուստ է վիտամիններով եւ հանքային աղերով, ինչպես նաեւ քրոմով, ինչը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը եւ ուժեղացնում է ուղեղի ֆունկցիան:  Բրոկոլիի եւ այլ խաչածաղկավորների, օրինակ՝ կաղամբի եւ բրյուսելյան կաղամբի մեջ  պարունակվող սուլֆորաֆանը նվազեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի, ինչպես նաեւ  քաղցկեղի ռիսկը: Որոշ փորձագետներ  նույնիսկ խորհուրդ են տալիս  օրական երկու չափաբաժին խաչածաղկավոր բանջարեղեն ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել