• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր պնեւմոնիան

12 նոյեմբերի, 2014  20:30

Շատերը կարծում են, որ պնեւմոնիան՝ թոքերի բորբոքումը, թեթեւ հիվանդություն է եւ վտանգ չի ներկայացնում: Սակայն դա այդպես չէ. աշխարհում տարեկան գրանցվում է 155 միլիոն պնեւմոնիայի դեպք՝ միայն մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում, 1,4 միլիոն երեխա մահանում է:

Ինչպես ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն է նշել, պնեւմոնիան այսօր բժշկության համար լուրջ մարտահրավեր է: ԱՀԿ-ի տվյալներով՝ գրեթե բոլոր հիվանդություններով հիվանդացությունը աշխարհում նվազման միտում ունի, իսկ պնեւմոնիաների թիվն անընդհատ աճում է:

Ինչ վերաբերում է Հայաստանի տվյալներին, վերջին երեք տարիների ընթացքում այստեղ նկատվում է մինչեւ մեկ տարեկան երեխաների շրջանում մահացության նվազում. եթե 2011 թվականին 100 000 հիվանդ երեխաներից 11.6-ն էին մահանում, 2012 թվականին ցուցանիշը դարձավ 10.7, իսկ 2013-ին՝ 9.8: Անդրանիկ Ոսկանյանի խոսքով՝ մոտ ապագայում մահացությունն այս հիվանդությունից էլ ավելի կնվազի, քանի որ այս տարվա սեպտեմբերից երկրում հակապնեւմոկոկկային պատվաստում է արվում, իսկ պնեւմոկոկկային ինֆեկցիան թոքաբորբի հիմնական պատճառներից մեկն է:

Քանի որ պնեւմոնիան սովորաբար բակտերիալ ծագում ունի, դրա բուժման միակ մեթոդը հակաբիոտիկներն են: Սակայն աշխարհում երեխաների միայն 30 տոկոսին է այդ բուժումը հասանելի:

Բացի այդ, լուրջ խնդիր է նաեւ հակաբիոտիկների հանդեպ կայունությունը, որն այսօր ողջ աշխարհում մեծ տարածում է ստացել՝ հակաբիոտիկների սխալ կիրառման հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել