• Latest news

ՄԱԿ-ի՝ Էբոլայով վարակված աշխատակցուհին բուժվել է Ֆրանսիայում

24 նոյեմբերի, 2014  10:38

ՄԱԿ-ի՝ Սիերա-Լեոնեում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված աշխատակցուհին ֆրանսիացի բժիշկների ջանքերով այլեւս բուժվել է մահացու վտանգավոր վիրուսից, դուրս գրվել հիվանդանոցից եւ մեկնել Ֆրանսիայից: Այս մասին տեղեկությունները երկրի առողջապահության ազգային նախարարությունից են հայտնել:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ֆրանսիացի բժիշկներին հաջողվում է Աֆրիկայում մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակված մարդկանց բուժումը դրական արդյունքի հասցնել: Սեպտեմբեր ամսին էլ նրանց ջանքերով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության՝ Լիբերիայում աշխատող մասնագետներից մեկն էր բուժվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից տարածված վերջին տվյալների համաձայն, Էբոլա վիրուսով հրահրվող հիվանդության համաճարակի զոհերի թիվը 5,4 հազարի սահմանագիծն է հատել, վարակվածներինը՝ 15,3 հազարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել