• Latest news

GlaxoSmithKline-ը մտադիր է Էբոլայի դեմ մշակված պատվաստանյութն ազատ շրջանառություն մտցնել

27 նոյեմբերի, 2014  20:23

Բրիտանական GlaxoSmithKline (GSK) դեղագործական ընկերությունը հայտարարել է, թե մտադիր է Էբոլա մահաբեր վիրուսի դեմ «աշխատող» պատվաստանյութը 12 ամիս անց ազատ շրջանառություն մտցնել, հաղորդում է Ռիա-Նովոստին:

Մի փոքր ավելի վաղ իրականացված փորձարկումների միջանկյալ արդյունքները ցույց են տվել, որ որ դեղամիջոցի բարձր չափաքանակն առանց որեւէ կողմնակի ազդեցության հզոր իմունային արձագանքի հրահրման հնարավորություն է ընձեռում: Պատվաստանյութը 20 չափահաս առողջ ամերիկացիների նկատմամբ է փորձարկվել: Չնայած առաջին դրական արդյունքներին, GSK-ի ղեկավարը նշել է, որ դեռեւս շաբաթներ եւ ամիսներ են հարկավոր՝ պատվաստանյութի՝ Էբոլա տենդի դեմ պայքարի «ճեղքման» հաստատումը գտնելու համար:

GlaxoSmithKline ջանքերով մշակված պատվաստանյութի փորձարկումները երկու ամիս առաջ են մեկնարկել՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Մալիի եւ Շվեյցարիայի գրեթե 200 բնակիչների մասնակցությամբ: Հայտնի է, որ պատվաստանյութի պատրաստման նպատակով Էվոլա վիրուսի՝ շիմպանզեից վեցրված մեկ վիրուսային գեն է օգտագործվել:

ԱՀԿ՝ նոյեմբերի 27-ի դրությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, ողջ աշխարհում հեմոռագիկ տենդով վարակման 15 935 դեպք է գրանցվել, որից 5 689-ը՝ մահվան ելքով: Տուժածները գերակշիռ մեծամասնությունը Գվինեային, Լիբերիային եւ Սիերա-Լեոնեին են բաժին հասնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել