• Latest news

Շուրթերի խնամքը՝ ձմռանը. խորհուրդ է տալիս մաշկաբանը

27 նոյեմբերի, 2014  22:36

Ձմռանը ցուրտ է կարող է վնաս հասցնել ոչ միայն մեր մաշկին, այլեւ մեր շուրթերին: Ինչպես լրագրողներին մաշկա-վեներաբան Կարեն Վարդանյանն է պատմել, ցրտի պատճառով շուրթերը կարող են չափազանց չորանալ, ինչի պառճառով կարող են մի շարք խնդիրներ ի հայտ գալ, որոնց թվում է հեյլիտը՝ շրթնաբորբը, որը բացասաբար է ազդում մարդու կյանքի որակի վրա:

Ինչպե՞ս է կարելի խուսափել ձմռանը առաջացող խնդիրներից:

Նախեւառաջ, մասնագետի խոսքով, ցանկալի է օգտագործել շուրթերի համար նախատեսված հիգիենիկ քսուքներ, որոնք փափկեցնում, խոնավեցնում եւ սնուցում են շուրթերի մաշկը՝ պաշտպանելով այն ցրտից:

Հիգիենիկ քսուքները, մաշկաբանի խոսքով, միջանկյալ տեղ են զբաղեցնում կոսմետիկ միջոցների եւ դեղամիջոցների միջեւ. դրանք մի շարք օգտակար հատկանիշներ ունեն եւ կարող են կիրառվել ձմռանը՝ շուրթերի հետ կապված խնդիրներից խուսափելու եւ դրանք արտաքին միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար:

Միեւնույն ժամանակ, այդ քսուքները, որոնց բաղադրության մեջ սովորաբար վազելին կամ լանոլին է, չունեն կողմնակի ազդեցություններ, եւ դրանք կարելի է օգտագործել բավական հաճախ՝ առանց որեւք բանից վախենալու:

Արժե՞ ձմռանը գունավոր շրթներկ օգտագործել:

Կարեն Վարդանյանի խոսքով, գունավոր շրթներկները տարբեր տեսակների են լինում. որոշ շրթներկներ բուժիչ եւ շուրթերը փափկեցնող հատկություններ ունեն, որոշներն էլ՝ ընդհակառակը՝ կարող են ձմռանը էլ ավելի չորացնել շուրթերը: Իհարկե, չորացնող շրթներկներից ցանկալի է խուսափել, հատկապես ցուրտ եղանակին, իսկ խոնավեցնող եւ փափկեցնող հատկություններով օժտված շրթներկը կարելի է օգտագործել տարվա ցանկացած եղանակին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել