• Latest news

Wi-Fi-ը՝ ինֆեկցիայի բուժման միջո՞ց

29 նոյեմբերի, 2014  15:04

Գիտնականներն անլար ազդանշանների օգնությամբ էլեկտրական իմպլանտների աշխատանքն ակտիվացնելու եւ դրանց օգնությամբ բակտերիալ վարակներ ոչնչացնելու մեթոդ են մշակել, հաղորդում է The Medical Daily-ն:

Թաֆթսի (Մասաչուսեթսի նահանգ) եւ Իլինոյսի համալսարանը ներկայացնող գիտնականների համատեղ ջանքերով մշակված սարքը հեռակառավարմամբ ախտահարված հյուսվածքների ուղղությամբ ջերմություն առաքելու ներուժ է դրսեւորում, իսկ հետագայում էլ կարող է կոճակի մեկ սեղմումով դեղամիջոցների առաքում ենթադրող տեխնոլոգիաների մշակմանը ծառայել:

Փորձարկումների ընթացքում լաբորատոր մկների օրգանիզմում տեղակայված էլեկտրական իմպլանտները, ազդանշան ստանալուն պես, ջերմություն են արձակել՝ արյան վտանգավոր ինֆեկցիայի առաջացում հրահրելու ունակ ստաֆիլակոկով վարակված հյուսվածքների բուժման համար: 

Բուժման ավարտից 24 ժամ անց հյուսվածքների՝ կրծողներից վերցված նմուշներում ինֆեկցիայի որեւէ նշան չի հայտնաբերվել, իսկ 15 օր անց էլ իմպլանտը ավտոմատ կերպով եւ առանց որեւէ վնաս պատճառելու տարրալուծվել է՝ ապացուցելով, որ օրգանիզմից արտանետման տեսանկյունից եւս խնդիր չի ներկայացնում: Իմպլանտի՝ ջեռուցման համար պատասխանատու սարքը մագնեզիումից պատրաստված ռեզիստոր եւ հոսանք ստացող պարույր է պարունակում, որոնք էլ անվտանգության եւ տարրալուծման մեկնարկի ժամկետի համար պատասխանատու մետաքսե թաղանթով են ծածկված:

Իմպլանտացիայի ենթակա բժշկական սարքերը սովորաբար չտարրալուծվող, սահմանափակ շահագործման ժամկետ ունեցող եւ ի վերջո հեռացման կամ փոխարինման ենթակա նյութերից են պատրաստվում, մինչդեռ նորամշակ՝ բուժման անլար կառավարմամբ տեխնոլոգիան իմպլանտի՝ րոպեների կամ շաբաթների ընթացքում ավտոմատ տարրալուծում է ապահովում՝ ըստ անհրաժեշտության:

Proceedings of the National Academy of Sciences ամսագրում նկարագրություն գտած հետազոտության ընթացքում նաեւ աղիքային ցուպիկի ներգրավմամբ բարեհաջող փորձարկումներ են իրականացվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել