• Latest news

Թոքի քաղցկեղի եւ լեյկոզի դեմ մշակված դեղամիջոցը՝ աուտիզմի բուժման միջոց

29 նոյեմբերի, 2014  21:11

Քաղցկեղի բուժմանը միտված՝ ներկայումս կլինիկական փորձարկման փուլեր անցնող դեղամիջոցներից մեկը կարող է աուտիստիկ սպեկտրի առավել լայն տարածում գտած խանգարումներից մեկի բուժման հանգեցնել: Գիտնականներին հաջողվել է Մարտին-Բելի համախտանիշով հիվանդ մարդկանց ուղեղում շեղ ուղղությամբ ընթացող գալար գտնել, որի՝ խնդրո առարկա դեղամիջոցի օգնությամբ արգելափակման դեպքում հնարավոր կլինի վարքագծային ախտանշանների վերացման հասնել:

Էդինբուրգի եւ Կանադայում գործող ՄաքԳիլի համալսարանականները, մասնավորապես, պարզել են, որ հիվանդությամբ ախտորոշված մարդկանց մոտ սպիտակուցների հավելյալ արտադրության խթանման համար eIF4E անվամբ հայտնի մոլեկուլն է պատասխանատու, ինչն էլ կարող է վարքագծային ախտանշանների (ուսման հետ կապված դժվարությունները ներառյալ) առաջացում հրահրել: Ավելին, որոշ դեպքերում խոսքն առավել ծանր մտավոր արատների, խոսքի եւ լեզվական կարողությունների դանդաղ զարգացման եւ սոցիալական շփումների հետ կապված խնդիրների մասին կարող է լինել, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտությամբ մասնավորապես պարզվել է, որ eIF4E-ը ուղեղի բջիջների միջեւ գործող կապերի՝ սինապսների քայքայման եւ տեղախախտման համար պատասխանատու էնզիմի արտադրությունը կարգավորելու հատկություն ունի: Ի միջի այլոց, հենց բջիջների միջեւ գործող կապերի խզումն է վարքագծային փոփոխութունների հանգեցնում:

Գիտնականները նաեւ պարզել են, որ ցերկոսպորամիդ անվամբ հայտնի բնական քիմիկատը հիվանդությամբ ախտահարված լաբորատոր մկների մոտ հաղորդչականության աճ է խթանում: Ասել է, թե՝ ցերկոսպորամիդով բուժումը eIF4E ակտիվացումն արգելափակելու, հետեւաբար՝ Մարտին-Բելի համախտանիշի առաջացման համար պատասխանատու էնզիմների արտադրությունը նվազեցնելու եւ վարքագծային ախտանշանները վերացնելու հատկություն ունի:

Ներկայումս, միեւնույն ժամանակ, ցերկոսպորամիդի ներգրավմամբ թոքերի քաղցկեղի եւ սուր միելոիդային լեյկոզի դեմ պայքարի արդյունավետությունն է փորձարկվում: 

«Միայն ախտահարված գալարն արգելափակելու ունակ բուժում նշանակելով, ամենայն հավանականությամբ, կարող ենք հնարավոր կողմնակի ազդեցությունները նվազագույնի հասցնել եւ, բուժման ընդհանուր մոտեցումների համեմատ, թերապիայի առավել արդյունավետ միջոցներ գործարկել», - մեկնաբանել է դոկտոր Խրիստոս Ղոգկասը՝ Էդինբուրգի համալսարանից:

Հետազոտության արդյունքները Cell Reports ամսագրում են հրապարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել