• Latest news

Իտալիայում արգելվել է Novartis ընկերության պատվաստանյութը՝ մահացու դեպքերի պատճառով

29 նոյեմբերի, 2014  23:53

Իտալական դեղամիջոցների շուկայի վերահսկողությունը ստանձնած Իտալական բժշկական գործակալությունը (AIFA)  աղմուկ է բարձրացրել շվեյցարական Novartis ընկերության կողմից արտադրված եւ առաքված՝ գրիպի դեմ՝ FLUAD անվամբ հայտնի պատվաստանյութի վերջին երկու չափաքանակների շուրջ, պնդելով, թե դրանք, ամենայն հավանականությամբ, մահվան երեք դեպքի պատճառ են դարձել: 

Թեեւ AIFA-ի մասնագետները հստակ ապացույցների չեն տիրապետում՝ դեղամիջոցի եւ մահվան ելքով դեպքերի միջեւ կապի առկայության վերաբերյալ, այդուհանդերձ, որպես նախազգուշական միջոցառում, արգելանք են դրել պատվաստանյութի կիրառման վրա: Ի պատասխան որոշման, Novartis-ից հայտարարել են, թե հիշատակված դեպքերից եւ ոչ մեկի պարագայում պատվաստանյութի ազդեցության հետ որեւէ կապ չի կարող գտնվել: 

«Բոլոր երեք՝ մահվան ելքով ավարտված դեպքերում ախտանշանները պատվաստանյութի ստացումից հետո՝ 48 ժամվա ընթացքում են երեւան եկել», - հակադարձվում է AIFA-ի կայքում: Կազմակերպությունն արդեն իսկ դեղամիջոցի հետազոտություն է պատվիրել եւ դրա արդյունքներին է սպասում՝ մահվան դեպքերի հետ կապի հավանականությունը գնահատելու համար, հաղորդում է FoxNews-ը:

Թեեւ Novartis-ից էլ պնդում են, որ ընկերության կողմից թողարկված բոլոր չափաքանակները, ներառյալ՝ վերջին երկուսը, «համապատասխանում են բոլոր արտադրական եւ որակի ստանդարտներին»:

Վերը հիշատակված հավաստիացումներն անտեսելով, AIFA փորձագետները Իտալիայի բնակիչներին խորհուրդ են տվել, FLUAD-ի 142701 եւ 143301 համարակալմամբ չափաքանակներից օգտված լինելու պարագայում, անհապաղ բժշկի խորհրդատվությանը դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել