• Latest news

Հորմոնալ հակաբեղմնավորումը կարող է գլխուղեղի քաղցկեղի պատճա՞ռ դառնալ

24 հունվարի, 2015  10:48

Ամբողջ աշխարհում այսօր տարածում գտած հորմոնալ հակաբեղմնավորիչների շարունակական օգտագործումը երկու անգամ բարձրացնում է գլխուղեղի քաղցկեղի հավանականությունը։ Այսպիսի եզրահանգման են եկել Օդենսեի համալսարանի հիվանդանոցի եւ Հարավային Դանիայի համալսարանի գիտնականները։

Ոչ շատ առաջ իրականացրած հետազոտության ժամանակ մասնագետները համեմատել են գլիոմա (գլխուղեղի քաղցկեղի հազվադեպ տեսակ) ունեցող 317 եւ 2126 առողջ կանանց։ Բոլոր կանայք 15-49 տարեկան են եղել։ Պարզվել է, որ օրալ հակաբեղմնավորիչներ, հորմոնալ տամպոններ կամ պարույրներ օգտագործող կանանց մոտ 50%-ով ավելի հաճախ է գլխուղեղի քաղցկեղ զարգացել։ Վտանգը 90%-ով մեծացել է 5 տարի շարունակ եւ ավելի հակաբեղմնավորման մեթոդներից օգտվող կանանց մոտ։ Առավել վտանգավոր են եղել այն հակաբեղմնավորիչները, որոնց բաղադրության մեջ միայն պրոգեստագեն է եղել (այդպիսի հակաբեղմնավորիչների օգտագործման դեպքում հավանականությունը գրեթե եռապատկվում է)։

Ինչպես Օդենսեի համալսարանի հիվանդանոցից եւ Հարավային Դանիայի համալսարանից Դեյվիդ Գեյստն է նշել, վերարտադրողական տարիքի 100 000 կանանց 5-ի մոտ կարող է գլիոմա զարգանալ։

Հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունող հիվանդների մոտ առավել հաճախ գլիոբլաստոմա՝քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է ախտորոշվել։ Հավանաբար, ինչպես լաբորատոր հետազոտություններն են ցույց տվել, սա կապված է այն բանի հետ, որ պրոգեստերոն հորմոնը նպաստում է քաղցկեղածին բջիջների բազմացմանը եւ բարձրացնում աճի հորմոնների կոնցենտրացիան, որոնք նույնպես խթանում են բջջային աճը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել