• Latest news

Ինչպե՞ս է պետք հաջորդ սերունդներին պատմել ցեղասպանության մասին

26 փետրվարի, 2015  16:20

Ցեղասպանության մասին տեղեկատվությունը պետք է ճիշտ կերպով փոխանցել սերնդներին: Իսկ երեխաներին այդ մասին պետք է շատ զգույշ պատմել:

Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ոչ ոք չի մտածում այն մասին, թե ինչպես է պետք երեխաներին ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին: Ի տարբերություն մեզ՝ հրեաները, օրինակ, մեծ պատասխանատվությամբ են մոտենում հոլոքոստի մասին պատմելուն: Նրանք նույնիսկ հատուկ կենտրոններ ունեն, որտեղ սովորեցնում են այն ճիշտ ներկայացնել:

Ի՞նչ է նշանակում «ճիշտ»: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ երեխաներին ցեղասպանության մասին ոչ ճիշտ պատմելու արդյունքում...

Հոգեբանի խոսքով՝ ցեղասպանության մասին ոչ ճիշտ պատմելը կարող է երեխայի մոտ այսպես կոչված «երկրորդական տրավմա» առաջացնել՝ նրան զոհի հոգեբանություն կամ էլ վրեժի զգացում պարտադրելով: Իսկ դա այն չէ, ինչին ձգտում են հայերը: Շատ ավելի լավ է այնպիսի սերունդ ունենալ, որն ի վիճակի է ադեկվատ գնահատել իրադրությունը եւ ճիշտ որոշումներ ընդունել:

Եվ որպեսզի նոր սերունդների վերաբերմունքը ցեղասպանությանը եւ դրա ճանաչմանը ադեկվատ լինի, պետք է ցեղասպանության մասին պատմելուց հաշվի առնել երեխաների ինչպես տարիքային, այնպես էլ մի շարք այլ հատկություններ: Հոգեբանի խոսքով՝ մարդիկ ինչպես պատահի չեն պատմում երեխաներին այլ լուրջ երեւույթների մասին (օրինակ՝ աղջիկներին սեռահասունացման եւ դաշտանի մասին): Նույն կերպ պետք է մոտենալ նաեւ ցեղասպանության մասին խոսակցություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել