• Latest news

5 հիվանդություն, որոնք կանանց մոտ ավելի հաճախ են հանդիպում

8 մարտի, 2015  19:46

Կան մի շարք հիվանդություններ, որոնցով կանայք ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ: NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այս հիվանդություններից մի քանիսը.

1. Գայլախտ

Սիստեմային կարմիր գայլախտը հակաիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային բջիջները սկսում են ոչնչացնել առողջ բջիջներն օրգանիզմում: Ինչն է գայլախտի պատճառը, մինչ օրս հայտնի չէ, հայտնի չէ նաեւ, ինչու են դրանով ավելի հաճախ տառապում վերարտադրողական տարիքի կանայք: Պարզ է մեկ բան. գայլախտը շատ վտանգավոր եւ ծանր հիվանդություն է եւ պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող է հանգեցնել մահվան :

2. Ցրված սկլերոզ

Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որով կանայք տառապում են տղամարդկանցից 2-3 անգամ ավելի հաճախ: Այս հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է 20-40 տարեկանն ընկած ժամանակահատվածում: Հիվանդությունը շատ վտանգավոր է, քանի որ պարալիզացման կարող է հանգեցնել՝ պատճառ դառնալով նաեւ կուրության եւ, վաղ թե ուշ, նաեւ մահվան: Արդյունավետ բուժում այժմ գոյություն չունի:

3. Քրոնիկ հոգնածության սինդրոմ

Անհայտ պատճառներով կանայք տղամարդկանցից 4 անգամ ավելի են հակված այս սինդրոմով տառապելուն: Վերջինիս ախտանիշը ոչ միայն մշտական հոգնածությունն է, այլ նաեւ մկանային ցավը, անքնությունը, հիշողության կորուստը: 

4. Դեպրեսիա

Փորձագետներից շատերը պնդում են, որ դեպրեսիան կանանց շրջանում երկու անգամ ավելի հաճախ է հանդիպում: Հավանաբար, դա կապված է կնոջ հորմոնալ յուրահատկությունների հետ: Հորմոնալ ֆոնի մշտական տատանումները դաշտանային ցիկլի ընթացքում ազդում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տրամադրության եւ առողջության վրա:

5. Հաստ աղիքի բորբոքման սինդրոմ

Հաստ աղիքի բորբոքման սինդրոմը, որի դեպքում կծկումներ, ցավեր, գազեր, փորլուծություն եւ փորկապություն են ի հայտ գալիս, նույնպես ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Հավանաբար, սա նույնպես կապված է կնոջ փոփոխական հորմոնալ ֆոնի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել