• Latest news

Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց

23 մարտի, 2015  12:51

Ալերգիայի գարնանային սրացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին իմանալ այդ ալերգիայի պատճառները, նշում է բժիշկ Ջեյմս Սաբլեթը՝ ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի Ամերիկյան քոլեջի նախագահը:

Քոլեջի մասնագետները ալերգիայի թեթեւացման հետեւյալ 5 միջոցներն են առաջարկում

1. Սինթետիկ հագուստ մի կրեք, այն կարող է փոշի հավաքել իր վրա: Ավելի լավ է՝ բնական կտորից շոր հագնել՝ օրինակ, բամբակից։

2. Եթե մարզվում եք բաց երկնքի տակ, ավելի լավ է դա անել մինչեւ լուսաբացը կամ վաղ առավոտյան, երբ ծաղկափոշին օդում դեռեւս այդքան շատ չէ: Քանի որ մարզվելու ընթացքում մենք ավելի արագ ու խորն ենք շնչում, ծաղակափոշին կարող է ալերգիայի սուր նոպա առաջացնել: Այդ պատճառով ավելի լավ է մարզվել փակ տարածքներում, այլ ոչ բաց երկնքի տակ:

3. Եթե այգի եք խնամում, հակագիստամինային դեղեր ընդունեք  տնից դուրս գալուց 30 րոպե առաջ: Այգում աշխատելիս անպայման դիմակ ու ձեռնոց կրեք, իսկ տուն վերադառնալով՝ լվացեք ձեռքերը, մազերն ու հագուստը:

4. Զգույշ եղեք բնակարանում ալերգենների հետ: Ավելի հաճախ սրբեք կահույքը, կեղտոտ կոշիկները թողեք սենկայից դուրս եւ, իհարկե, հաճախ լոգանք ընդունեք:

5. Եթե հակաալերգիկ դեղորայքը Ձեզ չի օգնում, մտածեք սրսկվելու մասին:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել