Դարհամ եւ Լանքասթեր բրիտանական համալսարանների հետազոտողները ուսումնասիրել են 4D ՈւՁՀ-ի ընթացքում արված նկարները: Պարզվել է, որ ծխող մայրերի երեխաներն իրենց պահում էին այլ կերպ եւ բերանով ավելի շատ ավելորդ շարժումներ էին անում՝ չծխող մայրերի երեխաների համեմատ:
«Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել այն, ինչը նախկինում վրիպում էր մեր աչքից: Այժմ մենք տեսնում ենք, որ ծխելն ազդում է պտղի զարգացման վրա այնպես, ինչպես մենք նախկինում կարծում էինք: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ հղիության ընթացքում ծխելը շատ վտանգավոր է», - նշել է պրոֆեսոր Բրայն Ֆրանսիսը՝ հետազոտության հեղինակներից մեկը:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ երեխաների ավելորդ շարժումները կապված են կենտրոնական նյարդային համակարգի հետ, որը վերահսկում է բոլոր շարժումները: Կարելի է պնդել, որ պտուղը ծխող մոր որովայնում սխալ է զարգանում: Բացի այդ՝ ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխող մոր երեխաների մոտ նկատվում է խոսակցական հմտությունների ուշացած զարգացում:
Հետազոտության շրջանակներում գիտնականները 20 առողջ պտուղների 80 ՈւՁՀ նկարներ են ուսումնասիրել: Երեխաներից 4-ի մայրերը օրական 14 ծխախոտ էին ծխում: Պատկերների վրա երեւում էր, ինչպես են ծխող մայրերի պտուղները պաշտպանական շարժումներ անում ձեռքերով, նկատվում էին նաեւ բերանի ավելորդ շարժումներ:
Այժմ գիտնականները մտադիր են ուսումնասիրել նաեւ հոր ծխելու սովորության ազդեցությունը պտղի զարգացման վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր