• Latest news

Նոր «շնչառական խողովակ». Դիաբետով հիվանդները կարող են այլեւս չծակծկել իրենց մատները

20 նոյեմբերի, 2013  20:14

Ձեռքի օգտագործման  համար նախատեսված նոր շնչառական խողովակը, որ մշակվել է Արեւմտյան Նոր Անգլիայի համալսարանի գիտնականների կողմից, հետագայում կարող է թույլ տալ դիաբետով հիվանդներին արյան մեջ հսկել շաքարի մակարդակը ավելի քիչ ցավոտ եղանակով: Համաձայն հիվանդությունների վերահսկամ եւ կանխարգելման Կենտրոնի տվյալների՝ ԱՄՆ-ում  մոտավորապես 26 միլիոն մարդ հիվանդ է շաքարախտով: Ներկա դրությամբ շաքարախտով հիվանդների համար հիվանդության վերահսկման լավագույն եղանակն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պարբերաբար ստուգումն է, ինչի համար հիվանդը պետք է ծակի մատը, երբեմն նույնիսկ օրվա ընթացքում մի քանի անգամ: Չնայած հիվանդությունը ցավոտ է եւ հիվանդին անհանգստություն է պատճառում:

Արեւմտյան Նոր Անգլիայի համալսարանի բժշկական քիմիայի պրոֆեսոր Ռոննի Պրեյֆերը եւ նրա գործընկերները փորձեցին մշակել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկամ ուրիշ ավելի քիչ ցավոտ մեթոդ: Իմանալով, որ ուղիղ կապ կա արյան մեջ գլյուկոզայի մակարդակի եւ արտաշնչվող օդում ացետոնի մակարդակի միջեւ, նրանք, օգտագործելով երկու պոլիմերից կազմված թաղանթներ, որոնք փոխազդեցության մեջ են մտնում ացետոնի հետ, ստեծցեին այդ շնչառական խողովակը:

 Չնայած նման տեխնոլոգիաներ մշակվում են նաեւ այլ հետազոտողների կողմից, Պրեյֆերի խողովակն ավելի էժան է եւ էֆեկտիվ:

Պրեյֆերը պլանավորում է փորձարկել այդ խողովակը շաքարախտով հիվանդների շրջանակում. « 2014 թվականի  վերջից մենք դրանք կդարձնենք ձեռքի օգտագործման, որպեսզի հիվանդները  կարողանան այն ութ ամսով տուն վերցնել»:

Համոզվելու համար, որ  սարքը ցուցանիշները ճիշտ է հաշվարկում եւ ցույց տալիս, համեմատելու համար հիվանդները մատից արյան անալիզ նույնպես կհանձնեն: Նրանք նաեւ կվարեն կերած սննդի գրանցամատյան, որպեսզի հետազոտողները կարողանան իմանալ, թե ինչպես է ազդում կոնկրետ սնունդը սարքի ցուցանիշների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել