• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր չվերահսկվող շաքարային դիաբետը

21 ապրիլի, 2015  20:40

Ինչո՞վ է վտանգավոր շաքարային դիաբետը և ինչու չի կարելի անտեսել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը: Գտնել այս հարցերի պատասխանը մեղ կօգնի ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Ագաջանովան:

Գլյուկոզայի բարձր մակարդակն ազդում է անոթների վրա և կարող է մի շարք խնդիրներ առաջացնել: Մասնավորապես, Ելենա Ագաջանովայի խոսքով, դիաբետի պատճառով ի հայտ եկած անոթային վնասվածքները կարող են վատթարացնել տեսողությունը և նույնիսկ կուրության հասցնել: Խնդիրներ կարող են առաջանալ նաև մի շարք այլ օրգաններում, կարող է ի հայտ երիկամային անբավարարություն: Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝առաջին անգամ ախտորոշված երիկամների հիվանդության պատճառը հենց դիաբետն է:

Հայտնի է նաև, որ չվերահսկվող դիաբետը զգալի կերպով բարձրացնում է ինսուլտի և կաթվածի հավանականությունը (կրկին վնասված անոթների պատճառով): Որևէ ինֆեկցիայով վարակվելու վտանգը՝ ներառյալ հասարակ ՍՇՎ-ն, նույնպես աճում է, քանի որ բուժում չստացող դիաբետիկների մոտ ուշ են անցնում վերքերը:

Ինչպես նշեց Ելենա Ագաջանովան, դիաբետի առաջացրած խնդիրները սկսվում են արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի բարձրացման առաջին իսկ օրվանից, այդ պատճառով բուժումը չի կարելի անտեսել: Առաջին տիպի դիաբետ ունեցող մարդկանց պետք է հնարավորինս արագ ինսուլինի ներարկում ապահովել, իսկ երկրորդ տիպի դիաբետի դեպքում հիվանդը պետք է ընդունի բժշկի նշանակած դեղերը:

Մասնագետի խոսքով՝ ինչքան շուտ սկսվի բուժումը (ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի մոտ), այդքան քիչ խնդիրներ կհասցնի ստեղծել դիաբետը և այդքան ավելի բարձր կլինի կյանքի որակը մոտակա տարիներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել