• Latest news

Կինը եռյակ է լույս աշխարհ բերել, երեխաներից երկուսը սիամական երկվորյակներ են

28 մայիսի, 2015  16:33

Սիլվիա Հերնանդեսն ու Ռոել Տորեզը վերջերս եռյակի ծնող են դարձել, սակայն երեխաներից երկուսը սիամական երկվորյակներ են:

Ինչպես բացատրեցին մասնագետները, բեղմնավորվել էր միայն մեկ ձվաբջիջ, սակայն այն բաժանվեց մի ամբողջ երեք մասի, որոնցից երկուսը մինչեւ վերջ չէին բաժանվել, այդ պատճառով երեխաներից երկուսը սիամական երկվորյակներ են: Այս երեւույթը շատ հազվադեպ է: 50 միլիոն ծննդաբերությունների դիմաց ընդամենը մեկ այդպիսի դեպք է գրանցվում:

Հղիության 34-րդ շաբաթում կնոջը, որը դեռեւս ապրիլից պառկած էր կլինիկայում, կեսարյան հատում արեցին: Բոլոր երեք աղջիկներն էլ կշռում էին երկու կիլոգրամից մի փոքր ավել: Մասնագետների խոսքով՝ նրանք այժմ իրենց լավ են զգում:

Երկվորյակները միացած են կոնքի հատվածում, սակայն երկու աղջիկներն էլ առանձին միզապարկ ունեն: Առայժմ հայտնի չէ, հնարավոր կլինի արդյոք բաժանել նրանց, սակայն ամեն դեպքում նրանք հատուկ ուշադրության եւ խնամքի կարիք կունենա մոտակա ամիսների կամ էլ տարիների ընթացքում:

Երկվորյակների հայրը թողեց նկարչի աշխատանքը, որպեսզի օգնի հիվանդանոցում պառկած կնոջը: Այժմ ընտանիքը հույս ունի գումար հավաքել GoFundMe –ի միջոցով՝ բժշկական եւ այլ ծախսեր հոգալու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել