• Latest news

Մարդիկ վախենում են ոչ թե մթությունից, այլ գիշերվանից. գիտնականներ

3 հունիսի, 2015  23:37

Մարդիկ վախենում են ոչ թե մթությունից, այլ գիշերվանից: Այս եզրահանգումների են եկել չին գիտնականները: Դա մեր անցյալի ժառանգությունն է, քանի որ մեր նախնիները բոլոր հիմքերն ունեին գիշերվանից վախենալու համար:

Գիշերվա ընթացքում մարդու օրգանիզմն անցնում է հատուկ զգայունության ռեժիմի, այդ պատճառով մարդիկ շատ ավելի նյարդային են արձագանքում ցանկացած ձայնի: Նույնիսկ ամենաանմեղ շարժումը մթության մեջ կարող է վտանգաբեր թվալ:

Հետազոտությանը մասնակցել է  կին: Գիտնականները հետեւել են տարբեր իրադրություններում նրանց ցուցաբերած ռեակցիային: Կանանց վախենալու պատկերներ էին ցույց տալիս, կամ սարսափելի ձայներ միացնում՝ օրինակ գոռոցներ, ինչպես նեյտրալ ձայներ: Այնուհետեւ գիտնականները հետեւում էին նրանց օրգանիզմի ռեակցիային: Հիմնականում այն դրսեւորվում էր հաճախակիացած սրտի աշխատանքի կամ ճակատի հատվածում քրտինկի տեսքով:

Ինչպես պարզվում է, տհաճ ձայները ամենաինտենսիվ վախի զգացումներ են առաջացնում հենց գիշերվա ընթացքում: Իսկ ահա նեյտրալ ձայների նկատմամբ ռեակցիան միշտ միեւնույն էր: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ գիշերային վախերը կապված են օրգանիզմի բիոռիթմերի, այլ ոչ մթության հետ: Գիշերը մեր նախնիների համար շատ վտանգավոր էր, այդ պատճառով օրգանիզմի՝ դրա նկատմամբ ցուցաբերած ռեակցիան պահպանվել է մինչ օրս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել