• Latest news

Սեքս-ծանոթությունների կայքերը նպաստում է ՄԻԱՎ-ի տարածմանը

7 հունիսի, 2015  23:00

Մերիլենդի (ԱՄՆ) համալսարանի մասնագետները եկել են ոչ այնքան հուսադրող եզրահանգումների: Սեքս-ծանոթությունների համար նախատեսված կայքերի ի հայտ գալը նպաստում էր ՄԻԱՎ-ի տարածմանը: Այսպես, հետազոտության արդյունքների համաձայն, Craiglist սեքս-ծանությունների կայքի ստեղծումը հանգեցրեց նրան, որ Ֆլորիդա նահանգում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերն աճեցին 13.5 տոկոսով:

Այսօր համաշխարհային ցանցում գոյություն ունեն մի քանի տասնյակ կայքեր, որոնք նախատեսված են մի գիշեր տեւողությամբ ծանոթությունների համար: Նմանատիպ առաջին նախագիծը Կրեյգ Նյումարիկի հիմնած Craiglist կայքն էր, որ ի սկզբանե՝ 1995 թվականին, ստեղծվել էր Սան Ֆրանցիսկոյի բնակիչների միջեւ շփման համար, սակայն շատ արագ դարձել Ամերիկայի սեքս-ծանությունների առաջատար պորտալը:

Ռիտու Ագարվալը Մերիլենդի համալսարանից եւ նրա գործընկերները փորձել են պարզել, ինչպես է նմանատիպ ծառայությունների ձեւավարուոմը ազդում ՄԻԱՎ-ով հիվանդացության մակարդակի վրա:

Ինչպես նշում են գիտնականները, այս առումով Craiglist կայքը շատ օգնեց իրենցմ քանի որ կայքը գործարկվել էր ոչ մաինգամից ամբողջ երկրում, այլ աստիճանաբար, որոշակի ժամանակահատվածի ընթացքում բացվելով նոր նահանգներում ու քաղաքներում: Այս հանգամանքը թույլ տվեց  ուսումնասիրել, թե ինչպիսին էր իրավիճակը Ֆլորիդայում կայքի գործարկումից առաջ եւ հետո՝ 2002-2006 թվականներին:  

Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ տվյալ ռեսուրսը անմիջականորեն մեղավոր է նահանգի մոտավորապես 1.2 հազար բնակիչների՝ ՄԻԱՎ-ով վարակվելու մեջ:

Ընդ որում՝ ՄԻԱՎ-ով վարակվում էին սովորաբար հարուստ մարդիկ, որոնք օգտվում էին թանկարժեք ապահովագրությունից: Գիտնականները բացատրում են այս հանգամանքը նրանով, որ ՄԻԱՎ կանխարգելման միջոցառումները հիմնականում իրականացվում են աղքատ մարդկանց շրջանում:

Ամենից շատ գիտնականների զարմացրեց այն փաստը, որ տղամարդկանց, կանանց եւ համասեռականների շրջանում հիվանդացության մակարդակը գրեթե նույնն էր:  Ագարվալն ու գործընկերները հակված են բացատրել դա այն հանգամանքով, ԱՄՆ-ում գոյություն ունի ՄԻԱՎ-ով տառապող համասեռականների մի խումբ, որի ներկայացուցիչները թաքցնում են իրենց օրիենտացիան բժիշկներից եւ հետերոսեկսուալ զուգընկերներից:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել