• Latest news

Ուռոլոգ. Հայաստանում տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ, քան կանայք

4 հուլիսի, 2015  14:51

1990 թվականից սկսած միզաքարային հիվանդութուն ունեցող մարդկանց քանակը աճել է գրեթե կրկնակի՝ 6 հազարից մինչեւ 12 հազար (2012): Այս մասին են վկայում ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալները, հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ուռոլոգիայի բաժնի վարիչ Արթուր Գրաբսկին՝ զեկույցով հանդես գալով 4-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում:

Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնի կողմից իրականացվել է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից հիվանդների հարեւան Վրաստանում այդ հիվանդությամբ տառապող մարդկանց, ՌԴ-ի եւ այլ երկների պացիենտների ուսումնասիրում, սակայն, տվյալների՝ սահմանափակ լինելու պատճառո վերլուծվել են միայն Հայաստանի բնակչության տվյալները:

Հետազոտությունում ներառված է եղել 793 հիվանդ: Բոլորն էլ բուժում են ստացել «Իզմիրլյան» ԲԿ-ում 2006-2013-ն ընկած ժամանակահատվածում, եւ ապաքինվել են:

Տվյալները ցույց են տալիս, որ հիվանդությունը սեզոնային բնույթ ունի: Թեժանում դեկտեմբերից մայիս եւ այնուհետեւ նաեւ օգոստոսին: Պարզվել է նաեւ, որ միզաքարային հիվանդությամբ տառապող մարդի գրեթե երկու անգամ ավելի շատ են, քան կանայք: Պացիենտների տարիքը տատանվում է 1-ից մինչեւ 80 տարեկան, հիվանդության պիկը 40-49 տարեկանն է:

Հիվանդների մեծ մասը Երեւանից էին, որտեղ կենտրոնացած է Հայաստանի բնակչության մեծ մասը՝ 60 տոկոս: Քարերի քիմիական կազմի տեսանկյունից հիվանդները դասակարգվեցին հետեւյալ կերպ՝ օկսալատներ՝ 52 տոկոս, ուռատներ՝ 6 տոկոս, 1 տոկոս՝ կարբոնատներ, 0.4 տոկոս՝ ֆոսֆատներ, 40 տոկոս՝ խառնածին:

Օկսալատների շատ տարածված են Արմավիրի մարզում՝ 58.4 տոկոս, որտեղ միջին տարեկան ջերմաստիճանն ամենաբարձն է, ինչպես նաեւ բարձր արեւային ռադիացիայով արեւոտ օրերի քանակը, որն ուղեկցվում է ջրի սակավությամբ: Բնակչությունը օգտագործում արտեզյան ջրհորներից է ջուր ստանում:

Ուրատային քարերը հիմնականում տարածված են Տավուշի եւ Սյունիքի մարզում, որոնք առանձնանում անասնապահության եւ գյուղատնտեսության բարձր մակարդակով: Հավանաբար, բնակչությունը ավելի շատ է միս ու բնական ծագման սպիտակուցներ օգտագործում, նշեց Գրաբսկին:

Խառնածին քարերը հանդիպում են հիմնականում Լոռու եւ Վայոց Ձորի մարզում, որտեղ եւս զարգացած է անասնապահությունն ու հողագործությունըԼ

Այսպիսով, Հայաստանում միզաքարային հիվանդությունը ամենատարածված հիվանություններից է: Հատկանշական է, որ, հետազոտության համաձայն, միզաքարերի քիմիական կազմով Հայաստանն ու Բելգիան շատ նման են, նշեց ուռոլոգը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Գրաբսկին նշեցմ ոեւ իր ներկայացրած ԲԿ-ի ամենաերիտասարդ պացիենտը 9 ամսական էր: «Ավելին՝ երեխան կարող է արդեն իսկ ծնվելուց քարեր ունենալ», - հավելեց նա՝ խորհուրդ տալով շատ հեղուկ օգտագործել, քանի որ վերջինս կարող է կանխարգելել քարերի առաջացումը; 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել