• Latest news

Այսօր նշվում է Տեսողության համաշխարհային օրը

8 հոկտեմբերի, 2015  10:44

Տեսողության համաշխարհային օրը (World Sight Day) Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 8-ին: Օրվա նպատակն է ուշադրություն գրավել տեսողական խանգարումների ու կուրության խնդիրների, նաեւ նման խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ:

Ինչպես նշեց ակնաբույժ ու միկրովիրաբույժ Բեկիրսկա- Թամազյանը, աշխարհում մոտավորապես 290 միլիոն մարդ տեսողական խնդիրներ ունի ու նրանցից 39 միլիոնը անդառնալիորեն կույր են: Ավելին՝ աչքերի հիվանդությունները ախտահարել են մոտավորապես 19 միլիոն երեխաների: Որոշ հիվանդություններ անխուսափելիորեն հանգեցնում են կուրության, բայց կան նաեւ հիվանդություններ , որոնք կարելի է բուժել կամ որոնց դեպքում կարելի է հնարավորինս հետաձգել կուրացումը: Իրականում կուրության դեպքերի մոտավորապես 80 տոկոսից հնարավոր կլիներ խուսափել ժամանակակից բուժման միջոցով, նշեց ակնաբույժը:

Տեսողության համաշխարհային օրվա շրջանակում շատ երկրներում անց են կացվում լուսավորչական ու կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են աչքերի հիվանդությունների կանխմանը, նաեւ այն տեղեկությունների տարածմանը, թե որքան կարեւոր է ժամանակին բժշկի դիմել ու սկզբնական փուլերում բուժել հիվանդությունները՝ այդ թվում աչքի հիվանդությունները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել