• Latest news

Ոգելից խմիչքի նույնիսկ փոքր քանակությունը բարձրացնում է տկարամտության հավանականությունը

21 հոկտեմբերի, 2015  23:48

«Ոգելից խմիչքի անվտանգ քանակություն» հասկացություն, ըստ էության, գոյություն չունի, ոգելիցի նույնիսկ փոքր քանակությունը բարձրացնում է ծերունական տկարամտության զարգացման հավանականությունը, հավաստիացնում են National Institute for Health and Clinical Excellence (Nice)-ի գիտնականները:

Տկարամտության կանխարգելման համար նրանք խորհուրդ են տալիս ամբողջովին հրաժարվել ցանկացած տեսակի ոգելից խմիչքից, հատկապես միջին տարիքում:

Ծերունական տկարամտությունից պաշտպանվելու վերաբերյալ խորհուրդներում գիտնականներն ասում են, որ ոգելից խմիչքի նույնիսկ պաշտոնապես սահմանված նվազագույն քանակության գործածումը, միեւնույն է, ավելացնում է Ալցհեյմերի հիվանդության ու տկարամտության այլ տարատեսակների զարգացման հավանականությունը: Ընդհանուր պրակտիկայի բժիշկներին նրանք խորհուրդ են տալիս նախազգուշացնել միջին տարիքի հիվանդներին այն մասին, որ ոգելիցի ոչ մի անվտանգ քանակություն գոյություն չունի, ու նույնիսկ մեկ կաթիլ ոգելից խմիչքը վտանգավոր է:

Հետազոտության հեղինակների կարծիքով, Ալցհեյմերի հիվանդության բոլոր դեպքերի մեկ երրորդը սխալ կենսակերպի ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասի, ճարպակալման, ծխելու ու ոգելից խմիչքի գործածման հետեւանք է:

Այսօր Մեծ Բրիտանիայում կանանց խորհուրդ են տալիս օրական 175 միլիլիտր գինի խմել: Տղամարդկանց թույլատրված չափաբաժինը մի փոքր ավելին է: Երկար ժամանակ համարվում էր, որ ոգելից խմիչքի նման քանակությունն առողջությանը չի վնասի, իսկ հիմա պարզվում է, որ դա այդպես չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել