• Latest news

Հայաստան են ներկրել գրիպի դեմ պատվաստանյութի 15 000 չափաբաժին

22 հոկտեմբերի, 2015  19:33

Գրիպի ու սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների սեզոնի նախաշեմին Հայաստան են ներկրել գրիպի դեմ պատվաստանյութի 15 000 չաբաբաժին: Պավաստանյութն արդեն բաժանել են պոլիկլինիկաներին ու ամբուլատորիաներին: Այս մասին լրագրողներին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Պատվաստանյութը հիմնականում նախատեսված է այսպես կոչված ռիսկի խմբում գտնվող մարդկանց համար.

  • Խրոնիկ հիվանդություններով մարդիկ,
  • Սրտանոթային հիվանդություններով մարդիկ,
  • Էնդոկրին հիվանդություններով մարդիկ,
  • Շնչառական համակարգի հիվանդություններով մարդիկ,
  • Պոլիկլինիկաների աշխատակցիները (քանի որ նրանք հաճախ են շփվում հիվանդների հետ),
  • Տարեց մարդիկ,
  • Մանկատներում ապրող երեխաներն ու մանկատների աշխատակիցները:

Մարդկանց վերոնշյալ խմբերի մոտ գրիպից հետո բարդությունների զարգացման վտանգը բավականին մեծ է, դրա համար էլ այդ պատվաստանյութը, մասնագետի կարծիքով, կարող է նրանց համար օգտակար լինել: Աշխարհի առաջատար երկրներում խորհուրդ են տալիս հենց այդ խմբերի մարդկանց պատվաստել:

Սակայն ցանկության դեպքում այդ պատվաստումը կարող են ստանալ նաեւ նրանք, որոնք այս խմբերի մեջ չեն մտնում: Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, պատվաստանյութերի քանակը բավարար է այս սեզոնի համար: Տարեսկզբին նույնպես գրիպի դեմ պատվաստում արվել է, ու մասնագետների գնահատականով, այն բավականին արդյունավետ էր:

Հարկ է նշել, որ ոչ մի պատվաստանյութ չի կարող գրիպից 100 տոկոսանոց պաշտպանություն ապահովել: Ինչպես նշեց ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը, միայն A տեսակի գրիպի խմբում 144 ենթատեսակ կա, ու այդ ամենը մեկ պատվաստանյութի մեջ ներառելն անհնար է: Դրա համար էլ յուրաքանչյուր սեզոնի պատվաստանյութում ներառվում են գրիպի վիրուսի միայն այն ենթատեսակները, որոնք այդ սեզոնին առավել ակտիվ են:

Տեսականորեն պատվաստված մարդը կարող է վարակվել գրիպի մեկ այլ տեսակով, որը ներառված չէ այդ պատվաստանյութում: Ավելին, եթե մարդը արդեն մեկ անգամ հիվանդացել է գրիպի մեկ տեսակով, նա գրիպի մյուս տեսակների նկատմամբ իմունիտետ ձեռք չի բերում, այնպես որ նա կարող է վարակվել գրիպի մեկ այլ տեսակով: Ընդհանուր առմամբ գրիպի պատվաստանյութերը, մասնագետների խոսքով, մոտավորապես 80 տոկոսի արդյունավետություն ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել