• Latest news

Ալկոհոլի չարաշահումը 4 անգամ մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը

27 հոկտեմբերի, 2015  23:46

Գիտնականներն արդեն վաղուց զգուշացնում են, որ օրական  1 գավաթից ավել գինի կամ գարեջուր խմող կանանց մոտ զգալիորեն մեծանում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը:  Սակայն այժմ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ խնդիրն անհամեմատ ավելի լուրջ է, քան համարվում էր նախկինում. ալկոհոլային խմիչքների չարաշահումը չորս անգամ մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:   

Իսպանական 5 համալսարան հետազոտություն են իրականացրել, որը համակարգել է International Agency for Research on Cancer-ը եւ ֆինանսավորել Եվրամիությունը:  Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել 10 երկրից  300 000 կնոջ առողջությանը: Նրանցից 11 576-ի մոտ 11 տարվա ընթացքում կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել: Ընդ որում, նրանց մոտ, ովքեր օրական մեկ բաժին ալկոհոլից ավելի են օգտագործել, քաղցկեղի հավանականությունն ավելի մեծ է եղել:  

«Օրական ալկոհոլի ամեն ավելորդ 10 գրամի հետ կնոջ մոտ կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը աճում է 4 տոկոսով»,- ասել է University of Murcia համալսարանի հետազոտող Մարիա Դոլորես Չառլակը: «Այլ կերպ ասած, եթե կինը օրական  1 բաժակ գինի կամ գարեջուր է խմում կամ պակաս, քաղցկեղի ռիսկը  1 է: Եթե 2 բաժակ խմի, ռիսկը կաճի 4 տոկոսով: Իսկ եթե օրական 15 լրացուցիչ գրամ խմի, կրծքի քաղցկեղի ռիսկը կաճի  5.9 տոկոսով»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել