• Latest news

Հղիության առաջին եռամսյակում խորհուրդ է տրվում հրաժարվել կոսմետիկայից

30 հոկտեմբերի, 2015  22:46

Կոսմետիկան կարող է վտանգավոր լինել հղի կանանց համար հատկապես հղիության առաջին եռամսյակի ընթացքում։ Այս մասին հայտնել են Կանադայի Յորքի համալսարանի մասնագետները։

Նրանց կարծիքով կոսմետիկայում, որոշ լվացող միջոցներում եւ դեղորայքում պարունակվող քիմիական նյութերը կարող են բացասաբար ազդել պտղի զարգացող ուղեղի վրա եւ հանգեցնել մի շարք շեղումների, օրինակ՝ աուտիզմի։

Ինչպես նշել է հետազոտական խմբի մասնակից պրոֆեսոր Դորոթա Քրոուֆորդը, հղիների համար պոտենցիալ վտանգավոր են համարվում նյութերը, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր, ինչպես քսուքներն ու կոսմետիկան։ Դրանցից զատ, ապագա մայրերը պետք է խուսափեն նաեւ այլ ագրեսիվ քիմիական միացություններից.

• Մաքրող լուծույթներ

• Պեստիցիդներ

• Ոչ ստերոիդ հիմքով հակաբորբոքային միջոցներ (ացետիլսալիցիլաթթու, միզոպրոստոլ)

• Պոլիքլորային բիֆենիլներ պարունակող քսուքներ

• Պոլիբրոմ-դիֆենիլային եթերներ պարունակող փայտի եւ տեքստիլ արտադրանք

• Պոլիվինքլորիդից պատրաստված մանկական խաղալիքներում առկա ֆտալատներ

Հետազոտողները նշում են, որ պտղի ուղեղի ներարգանդային զարգացումը մշտապես ենթակա է փոփոխությունների, եւ նրա նորմալ գործունեությունն հիմնականում կախված է կոնկրետ գեների առկայությունից։ Սակայն գեների վրա լուրջ ազդեցություն են թողնում բնապահպանական գործոնները, ուստի ապագա մայրերը պետք է զգուշավորություն ցուցաբերեն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել