• Latest news

Գիտնականները խորհուրդ են տալիս երգել լացող նորածինների համար, ոչ թե խոսել նրանց հետ

30 հոկտեմբերի, 2015  23:49

Եթե ոչ մի կերպ չե՞ք կարողանում հանգստացնել լացող երեխային, փորձեք երգել նրա համար։ Մոնրեալի համալսարանի գիտնականները պնդում են, որ երգելը երեխային հանգստացնելու ավելի արդյունավետ միջոց է, քան զրույցները։

6-9 տարեկան երեխաների  մի փոքր խմբի հետազոտության ընթացքում թուրքական երաժշտություն են հնչեցրել եւ զրույցի երկու տեսակ՝ մանկական թոթովանք եւ մեծահասակների երկխոսություն։  Գիտնականները հատուկ ընտրել էին այնպիսի լեզու եւ երաժշտություն, որն անծանոթ լիներ նորածիններին։  Ձայնագրությունները լսելու ընթացքում երեխաները  շփում չունեին ոչ իրենց մայրերի ոչ էլ շրջակա միջավայրի հնարավոր ջղայնացնողների հետ։ 

Ձայնագրությունները հնչեցնելուց հետո հետազոտողները նկատել են, որ երգելը երկու անգամ ավելի արդյունավետ է եղել  խնդրահարույց երեխաներին հանգստացնելու գործում, քան երկխոսությունները, որովհետեւ երգեցողությունը լսելուց հետո երեխաները հանգիստ էին մնում միջինը  9 րոպե, մինչդեռ զրույցը (ինչպես թոթովանքը, այնպես էլ մեծահասակների խոսքը) նրանց ստիպում էր հանգիստ մնալ վերոհիշյալ ժամանակահատվածի կեսից էլ պակասի ընթացքում։

Հետազոտության հեղինակների խոսքով, արեւմտյան մայրերն ավելի շատ խոսում են երեխաների հետ, քան երգում։ Այդ հետազոտությունը գուցե նրանց ստիպի վերանայել իրենց վերաբերմունքը մանկական լացին եւ նրան, թե ինչ է պետք անել այդ դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է